News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կատարի 46-ամյա նախկին արքայադստերը մահացած են գտել իր անկողնում՝ Իսպանիայի հարավում գտնվող տանը, հայտնում են իշխանությունները, տեղեկացնում է AP-ը։

Կասիա Գալանիոյին մահացած են գտել կիրակի առավոտյան Մալագա նահանգի Մարբելյո քաղաքում գտնվող իր բնակարանում, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ոստիկանները տուն են գնացել այն բանից հետո, երբ Գալանիոյի դուստրերից մեկը Ֆրանսիայից զանգահարել եւ ասել է, որ մայրը չի պատասխանում իր զանգերին, հայտնել է մամուլի քարտուղարը:

Ոստիկանները տուն են մտել բնակարանային համալիրի դռնապանի օգնությամբ եւ Գալանիոյին հայտնաբերել են անկողնում մահացած՝ առանց բռնության նշանների:

Գալանիոն ամերիկյան քաղաքացիություն ունի։ Դիահերձումը ցույց կտա մահվան պատճառը։

Ֆրանսիական Le Parisien թերթի փոխանցմամբ՝ Գալանիոն ամուսնացած է եղել Կատարի էմիրի 73-ամյա հորեղբոր՝ Աբդելազիզ բեն Խալիֆա Ալ Թանիի հետ։

Նրանք երեք զավակ ունեն, եւ երկար ժամանակ պայքարում էին նրանց խնամակալության համար։ Գալանիոն իր նախկին ամուսնուն մեղադրել էր իր դուստրերից մեկի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ամուսինը հերքել էր այդ մեղադրանքը։

Le Parisien-ի փոխանցմամբ՝ երեխաներն ապրում են հոր հետ՝ Փարիզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Ամենաշատ