News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվան չի հավատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ով հայտարարել է, որ Կիեւը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, եթե ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) ստանա: Այս մասին չորեքշաբթի, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին` արդյո՞ք Կրեմլը վստահում է Զելենսկու խոսքերին: «Վստահելու համար պետք է դեպքերի փորձ ունենալ, երբ խոստումները կատարվել են։ Ցավոք, այդպիսի փորձ ընդհանրապես չկա»,- պարզաբանել է Պեսկովը։

Նշենք, որ Զելենսկին վստահեցրել է, որ ուկրաինացի զինվորականները մտադիր չեն հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա ՀԿՌՀ-ներով, որոնք նրանք կստանան ԱՄՆ-ից։ Ուկրաինան այդ զենքը կօգտագործի «բացառապես պաշտպանության համար»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կուղարկի Ուկրաինա 700 միլիոն դոլարի սպառազինության փաթեթի շրջանակներում։ Այս լուրը հայտնվել էր Սպիտակ տան հակասական հաղորդումներից հետո, երբ մի քանի լրատվամիջոց հայտնեց, որ վարչակազմը պատրաստվում է ամերիկյան ՀԿՌՀՈւ-ներ տրամադրել, որոնք կարող են հրթիռներ արձակել մինչեւ 300 կիլոմետր հեռավորության վրա:

Բայդենը երկուշաբթի լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ն «չի պատրաստվում հրթիռային համակարգեր ուղարկել Ուկրաինա, որոնք կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանին», քանի որ մտավախություն կա, որ պատերազմն ավելի խոշոր հակամարտության կվերաճի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
Ամենաշատ