News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Խորվաթիան պատրաստ է 2023թ. հունվարի 1-ից մտնել եվրոգոտի։ Այս մասին նշվել է Եվրահանձնաժողովի (ԵՀ)՝ չորեքշբաթի Բրյուսելում տարածած հաշվետվությունում։

«Այսօր Եվրահանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Խորվաթիան պատրաստ է 2023թ. հունվարի 1-ից անցնել եվրոյի, ինչի արդյունքում եվրոգոտու անդամ պետությունների թիվը կհասնի 20-ի»,- նշվել է հաշվետվությունում։

Հաշվետվությունում նշվել է, որ Խորվաթիան կատարել է եվրոյին անցնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ «Եվրահանձնաժողովի գնահատականի համատեքստում եւ ուշադրության առնելով հավելյալ գործոնները, որոնք նշանակություն ունեն տնտեսական ինտեգրման եւ կոնվերգենցիայի համար, ներառյալ վճարային հաշվեկշռի զարգացումը եւ արտադրանքի, աշխատանքի ու ֆինանսների շուկաների ինտեգրացիան, Եվրահանձնաժողովը կարծում է, որ Խորվաթիան կատարում է եվրոյին անցնելու պայմանները»,- նշել է ԵՀ-ը։

Հաշվետվությունում նշվել է, որ ԵՄ-ի Խորհուրդը Խորվաթիայի եվրոգոտի մտնելու մասին վերջնական որոշումը կկայացնի հուլիսի առաջին կեսին։ «Խորհուրդը Խորվաթիայի՝ եվրոյին անցնելու վերջնական որոշումը կկայացնի հուլիսի առաջին կեսին, Եվրախմբում եւ Եվրախորհրդում քննարկումներից, ինչպես նաեւ այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը եւ ԵԿԲ-ն կարտահայտեն իրենց կարծիքը»,- ամփոփել է ԵՀ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ