News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին զուգահեռ, մարդաշատ երթ ու հանրահավաք տեղի ունեցավ նաև Ստեփանակերտում, որտեղ նույնպես բազմահազար արցախցիներ իրենց դժգոհությունն էին հայտնում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի բազմամարդությունն ու հուժկու էներգետիկան լրջորեն անհանգստացրել են ՀՀ իշխանություններին։

Նրանց հատկապես նյարդայնացրել են Վերածննդի հրապարակում իրենց հասցեին հնչած կոշտ հայտարարություններն ու դատապարտող կոչերը։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած Արցախում գոյություն ունեցող ռազմական դրությանը և հանրահավաքների սահմանափակումներին, Արցախի քաղաքական ուժերն առաջիկայում պատրաստվում են նմանօրինակ տարբեր ակցիաներ կազմակերպել՝ այդ կերպ արտահայտելով իրենց վերաբերմունքն ու հստակ դիրքորոշումը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։

Ճիշտ է, ինչպես մեզ ասաց մեր զրուցակիցներից մեկը, նշված գործողությունները չեն կրի ինտենսիվ բնույթ, սակայն այդ կերպ արցախցիներն իրենց ազդակներն են փոխանցելու Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող գործողություններին։ Արցախում հասկացել են, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների հետ ոչ մի կերպ հույս կապել չի կարելի, և «Արցախի ադրբեջանականացումը» կանխելու համար Հայաստանում միանշանակ պետք է լինի իշխանափոխություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ