News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լիտվան Bayraktar TB2-ի գնման պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ, դրանք կմատակարարվեն ուկրաինական բանակին։ Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է. «Այսօր Թուրքիայում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարն ու Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի նախագահ Իսմայիլ Դեմիրը Bayraktar-ի ձեռքբերման պայմանագիր կնքեցին»:

«Անհավատալի է, որ Թուրքիան հենց նոր համաձայնեց Bayraktar տրամադրել, որի համար Լիտվան գումար էր հավաքել: ԱՆՎՃԱ՛Ր: Դա հիանալի է։ Հավաքած գումարով Bayraktar-ի համար անհրաժեշտ զինամթերք կգնենք, իսկ մնացած գումարը նույնպես կուղղվի Ուկրաինայի աջակցությանը։ Շնորհակալություն, Թուրքիա»,- գրել է նա։

Անցյալ շաբաթ լիտվական Laisves TV հեռուստաընկերությունը, որը հիմնադրել է լրագրող եւ ակտիվիստ Անդրիուս Տապինասը, արշավ էր սկսել, որը մոտ 5 միլիոն եվրո է հավաքել՝ ուկրաինական բանակի համար թուրքական անօդաչու սարքեր գնելու նպատակով։

Թուրքական զենքի ձեռքբերման գործարքը ստորագրել են Լիտվայի պաշտպանության փոխնախարար Վիլիուս Սեմեսկան եւ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավարը։

«Մենք պայմանագիր ստորագրեցինք։ Սա նշանակում է կանաչ լույս քաղաքական մակարդակով հետագա ձեռքբերումների համար»,- Վիլնյուսում լրագրողներին ասել է Լիտվայի պաշտպանության փոխնախարար Վիլիուս Սեմեսկան։ Նա նաեւ հավելել է, որ Դեմիրի հետ բանակցել է ոչ միայն հավաքված գումարով Bayraktar ձեռք բերելու, այլեւ Լիտվայի զինված ուժերի համար առնվազն մեկ անօդաչու թռչող համակարգ գնելու համար։

Պայմանագրի համաձայն՝ կմատակարարվի առնվազն վեց անօդաչու թռչող սարք, ներառյալ՝ դրանց շահագործման համար անհրաժեշտ սարքավորումները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Բայդենը ապրիլի 24-ին կստորագրի Ուկրաինային օգնելու օրինագծերի փաթեթը
Ես կստորագրեմ այս օրինագիծը և կդիմեմ ամերիկացի ժողովրդին․․․
SHOT․ Սմոլենսկի մարզում անօդաչուն հարվածել է նավթի պահեստին
Սմոլենսկի նահանգապետ Վասիլի Անոխինը Telegram-ում հայտնել է, որ․․․
Լիտվան Ուկրաինային M577 զրահափոխադրիչներ է փոխանցել
Ուկրաինային Լիտվայի երկարաժամկետ օգնությունը հասել է մեկ միլիարդ եվրոյի, իսկ ռազմական օգնությունը մոտ 610 միլիոն եվրո է...
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Օդեսայում անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից
Ամենաշատ