News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիան պատրաստ է որակական թռիչք կատարել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցության ոլորտում։ Եթե մինչեւ այժմ երկիրը զինամթերք, անհատական պաշտպանության միջոցներ եւ թեթեւ սպառազինություն (С-90 նռնականետեր եւ գնդացիրներ) էր մատակարարում, ապա այժմ նա պատրաստվում է ծանր սպառազինություն ուղարկել՝ զենիթային հրթիռներով եւ Leopard մարտական տանկերով, ինչպես նաեւ զինովարականներ, որպեսզի սովորեցնեն ուկրաինացի զինվորականներին օգտագործել դրանք, գրել է West Observer-ը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին։

Իսպանիայի պաշտպանության նախարարությունն արդեն ավարտում է Կիեւ Shorad Aspide զենիթային հրթիռների մարտկոցների մատակարարումը, որոնք իսպանական բանակը փոխարինել է մեկ այլ՝ ավելի արդիական համակարգով։ MBDA ընկերության արտադրած հրթիռների մատակարարումը կսկսվի Շտուտգարդտի օղակում (Գերմանիա) բանակցությունների ավարտից հետո։

Իսպանիայի կառավարությունը պատրաստ է նաեւ Ուկրաինա մատակարարել Leopard A4 մարտական տանկեր, որոնք արդեն տասը տարի «քնած» են Սարագոսայում, իսպանական բանակի նյութատեխնիկական ապահովման բազայում։ Այդ տանկերը 108 օգտագործված միավորների խմբաքանակից են, որոնք Գերմանիան վաճառել է Իսպանիային 1995թ.՝ որպես Իսպանիայում Leopard-ի արտադրության պայմանագրի մեկնարկ, նշել է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ