News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հունիսի 1-4-ը Հայաստանի Հանրապետությունում էր։ Այս մասին տեղեկացվել է Զատուլինի Telegram-ալիքում։

Ինչպես նշվել է հաղորդագրությունում, ուղեւորության նպատակը ծանթանալն էր ընթացիկ հասարակական-քաղաքական իրավիճակին եւ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, ռուսաստանցի հայրենակիցների հետ կապերի զարգացմանը։

«Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի (Հայաստանի Հանրապետության նախագահ 1998-2008թթ.), Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Պատգամավորը խոսել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի եւ Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ»,- նշվել է հաղորդագրությունում։

Կոնստանտին Զատուլինը հունիսի 3-ին ներկա է գտնվել հայ նշանավոր երաժիշտ Լեւոն Մալխասյանի ելույթին նրա ջազ-ակումբում։

Երեւանում ՌԴ դեսպանատանը հունիսի 4-ին Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Ընկերների եւ գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում ճշտվել են Հայաստանում Լազարյան ակումբի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի գործունեության հեռանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ