News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան փորձում է այս տարի եռակի ավելացնել օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը, քանի որ համավարակի հետ կապված սահմանափակումները թուլանում են, ուխտագնացները վերադառնում են եւ բացվում են թագաժառանգ արքայազնի առաջին ֆիրմային նախագծերը, AFP-ին տեղեկացրել է երկրի տուրիզմի նախարար Ահմեդ Ալ Խաթիբը։

Թագավորությունը 2019թ. սեպտեմբերին, համավարակից մեկ ամիս առաջ, սկսել էր զբոսաշրջային վիզաներ բացել, բայց կորոնավիրուսը կաթվածահար արեց ճյուղն ամբողջ աշխարհում։

Անցած տարի երկրի իշխանությունները գրանցել են ռեկորդային՝ 64 միլիոն «ներքին այցելություններ». դա օգնեց փրկել սաղմնավորվող սաուդյան տուրիզմը կործանումից, եւ այժմ իշխանությունները ցանկանում են ավելի մեծ թվով շուկաներ զբաղեցնել, ասել է նա հարցազրույցում։

«Այժմ մենք փորձում ենք հասնել այն բանին, որպեսզի ավելի մեծ թվով միջազգային այցելուների հրապուրենք»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ նպատակն այս տարի 12 միլիոնն է՝ 2021-ի 4 միլիոնի համեմատ։

Սաուդյան Արաբիան զարմանք է առաջացրել մինչեւ 2030թ. 100 միլիոն զոբսաշրջիկ հրապուրելու իր նպատակով, ինչը թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանի «Տեսլական 2030» բարեփոխումների ծրագրի մի մասն է։

Խաթիբը կիրակի նշել է, որ մինչեւ 2030թ. նպատակային 100 միլիոն այցելուներից 30 միլիոնը պետք է գա արտասահմանից, իսկ մյուսները կճամփորդեն Սաուդյան Արաբիայով։

Մոտ 30 միլիոն այցելություն լինելու է կրոնական (ինչպես երկրի բնակիչներ, այնպես էլ օտարերկրացիներ), հիմնականում Մեքքա եւ Մեդինա՝ իսլամի երկու սրբազան վայրեր։

Հաջորդ ամիս իշխանությունները նախատեսում են թույլ տալ հաջ կատարել մեկ միլիոն ուխտագնացների. երկու տարի կորոնավիրուսի համավարակը ստիպել էր խիստ սահմանափակել ամենամյա ուխտագնացության մասնակիցների թիվը։

Հետաքրքիր են նաեւ այսպես կոչված գիգանախագծերը, որոնք գլխավորում է թագաժառանգը, ներառյալ 500 միլիարդ դոլար արժողությամբ ֆուտուրիստական մեգապոլիսը, որը հայտնի է որպես NEOM, եւ Դիրիան՝ սաուդյան առաջին պետության նստավայրը, որը վերակառուցվում է որպես զվարճանքների կենտրոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ