News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չի կարելի բացառել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը կարող են պահանջված լինել Ուկրաինայի ազատագրված տարածքներում եւ Դոնբասի հանրապետություններում, լրագրողներին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա երկուշաբթի Երեւանում։ Այն կվարի ՌԴ Պետդումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Միջոցառմանը մասնակցում է Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը։

«Չի կարելի բացառել, որ ՀԱՊԿ երկրներից խաղաղապահները պահանջված կլինեն նաեւ Ուկրաինայի ազատագրված տարածքներում, Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում»,- լրագրողներին ասել է Կարտապոլովը։ Ինչպես հավելել է պատգամավորը, «մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ խաղաղապահների քողի տակ կփորձեն մտնել այնտեղ»։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը պահանջված է։ Նա, որպես օրինակ, նշեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության կողմից առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ հիշեցրեց խաղաղապահների ներգրավվածությունը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների ժամանակ։

Խոսելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեության ապահովման միասնական իրավական տարածքի մասին՝ Կարտապոլովը հավելել է, որ խորհրդարանականներն աշխատում են հատուկ մոդալ օրենքների վրա։ «Դրանք օրենքներ են, որոնք շատ նման են եւ թույլ են տալիս դրանք կիրառել բոլոր պետությունների (ՀԱՊԿ անդամ) տարածքներում՝ բոլորի համար հավասար հետեւանքներով»,- ամփոփել է ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում․․․
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ամենաշատ