News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա սպառնալիք է համաշխարհային պարենային անվտանգության համար։

Ճեպազրույցի ժամանակ Փրայսը նշել է, որ ներկա պահին ուկրաինական նավահանգիստներից չի կարողանում դուրս գալ 84 նավ, որոնց վրա առնվազն 450 նավաստի կա։ «Հացահատիկը գտնվում է ոչ միայն այդ նավերի վրա, մոտ 22 միլիոն տոննա հացահատիկ կա էլեւատորներում, եւ այն պետք է դուրս բերել, որպեսզի տեղ ազատվի նոր բերքի համար,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։- Բացի այդ, Ռուսաստանը փաստորեն թիրախավորել է նավերը ծովում։ Նրանք թիրախավորել են էլեւատորները եւ շարունակում են ուկրաինական նավահանգիստների շրջափակումը», տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը բանակցում է Ուկրաինայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ՝ հարցի լուծման համար։ «Մենք շարունակում ենք շատ սերտ երկխոսություն վարել այս խնդրի վերաբերյալ եւ կապ պահպանել կարեւոր գործընկերների՝ մեր եվրոպական դաշնակիցների հետ, Թուրքիայի հետ՝ այն հարցում, որը վերաբերում է նրա ջանքերին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հետ»։

Թուրքիան մնում է կողմերից մեկը, որն ակտիվ քայլեր է ձեռնարկում հարցի լուծման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին, թուրքական եւ ռուսաստանյան իշխանությունները հասել են նախնական պայմանավորվածության՝ ուկրաինական գյուղտնտմթերքներն Օդեսայից մատակարարելու հարցում։ Տեղեկացվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակել է օգնությունը  Օդեսայի ափերի ականազերծման եւ ցորենով բեռնված նավերի ուղեկցման հարցերում։

Ընդ որում, ըստ պարբերականի՝ Ուկրաինան առայժմ հավանություն չի տվել այդ պլանին՝ զգուշանալով, որ ականազերծման հետեւանքով ուկրաինական նավահանգիստը կարող է խոցելի դառնալ ռուսական նավատորմի հարձակման համար։

Երկուշաբթի՝ հունիսի 6-ին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ «չեն կարող վստահել Պուտինին»։ «Պուտինն ասում է, որ չի օգտագործի առեւտրային ուղիները Օդեսայի վրա հարձակման համար,- գրել է Կուլեբան իր Թվիթերում։- Սա այն նույն Պուտինն է, որն ասել էր Գերմանիայի կանցլեր Շոլցին ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, որ չի հարձակվի Ուկրաինայի վրա մեր երկիր լիածավալ հարձակումից մի քանի օր առաջ»։

Bloomberg-ի աղբյուրներն ընդգծել են, որ Անկարան  հույս ունի, որ իր առաջարկը կարժանանա Միավորված Ազգերի Կազմակերպության հավանությանը։

Պարենային անվտանգության հետ կապված իրավիճակը բարդանում է նաեւ ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ շարունակվող հրթիռային հարվածներով։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր Թվիթերում գրել է, որ ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով ոչնչացվել է «Ուկրաինայում մեծությամբ երկրորդ հացահատիկային տերմինալը», որը գտնվում է Նիկոլայեւ քաղաքում։ «Այս տեղեկությունների համատեքստում Պուտինի կողմից տարածվող ապատեղեկատվությունը՝ իրենից մեղքը հեռացնելու նպատակով, էլ ավելի ցինիկ է դառնում»,- ընդգծել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ