News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշն իր ելույթում հարգել է հայազգի երաժիշտ Արամ Տիգրանի հիշատակը՝ շեշտելով, որ իրենք Արամ Տիգրանի երազանքը կատարելու են։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Դեմիրթաշն ասել է, թե թուրքական իշխանություններն Արամ Տիգրանի ազգային ինքնության պատճառով արգելեցին նրա դին ամփոփել Դիարբեքիրում։ «Մենք Արամին խոսք ենք տվել։ Նրան այս հողերում ենք վերաթաղելու»,-ասել է քուրդ կուսակցապետը։

Ավելի ուշ Դիարբեքիրում Արամ Տիգրանի մահվան 2-րդ տարելիցը հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ է նշվել։  Դիարբեքիրի քաղաքապետարանի, Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիայի եւ Տիգրիս-Եփրատ մշակույթային միության կազմակերպած հուշ երեկոյին մասնակցել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարները, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ այլոք։

Հիշեցնենք, որ 1934-ի հունվարի 15-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում ծնված Արամ Տիգրանը 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն եւ ասորերեն։  Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր է թարգմանել ու երգել քրդերեն, եւ հակառակը։

Արամ Տիգրանի երազանքը՝ թաղվել Դիարբեքիրում, չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։  Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ