News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի հյուսիսում նոր ռամական գործողության ձգձգումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ Անկարան փորձելու է լուծել տարաձայնությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ, որոնք զգուշանում են, որ Թուրքիայի պլանները կարող են վատացնել իրավիճակը տարածաշրջանում եւ լրացուցիչ լարվածություն ստեղծել, չորեքշաբթի տեղեկացրել է Sözcü թերթը։ Իրավիճակը Սիրիայում եւ Թուրքիայի ԶՈւ-ի նոր գործողությունը սահմանակից տարածքում չորեքշաբթի դառնալու է Անկարայում ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ թուրք պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուի բանակցությունների օրակարգի կարեւոր կետերից մեկը, նշել է պարբերականը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին հայտարարել էր, որ պատրաստ է բանակային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսային Մանբիջ եւ Թել Ռիֆաթ շրջաններում՝ անվտանգության գոտին 30 կիլոմետրով ընդլայնելու նպատակով, որն ստեղծվել է 2019թ.։ Հունիսի 4-ին նա հայտարարել էր, որ թուրքական բանակը սկսում է մաքրել շրջանը Քրդստանի աշխատավորական կուսակցությունից (ՔԱԿ) եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից» (ԺԻՈւ), որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություններ։

«Էրդողանն անձամբ է ազդարարել Սիրիայում Թուրքիայի հինգերորդ գործողության մասին, բայց այն մինչ օրս չի սկսվել։ Ընդ որում՝ Անկարայում սկսել են շատ ակտիվ դիվանագիտական թրաֆիկ»,- գրել է թերթը՝ նշելով, որ «նախկին գործողությունների վերջնական նպատակները ձեռք չեն բերվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առարկությունների պատճառով»։ «Ըստ երեւույթին, Էրդողանը նոր գործողություն սկսելուց առաջ ցանկանում է համոզել ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, գոնե ՌԴ-ին, դրա անհրաժեշտության հարցում»,- գրել է Sözcü-ն։ Թերթը չի բացառել, որ հակառակ դեպքում [Էրդողանի] վարչակազմը տարբեր պատրվակներով կարող է հետաձգել [Սիրիայում] հինգերորդ գործողության իրականացումը»։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը Սիրիայի հյուսիսում կսկսվի պետք եղած ժամանակ եւ պետք եղած տեղում, եւ այն կարող է չսահմանափակվել Թել Ռիֆաթ եւ Մանբիջ շրջաններով։

Ռազմական աղբյուրների տվյալներով՝ գործողության համար նախատեսվում է գործի դնել մոտ 50 հազար թուրք զինծառայող եւ սիրիական զինված ընդդիմության զինյալներ, որոնք պաշտպանվում են Թուրքիայի կողմից։ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ավելի վաղ իրականացված գործողությունների հետեւանքով  ստեղծվել է անվտանգության գոտի Աազազ եւ Ջերաբլուս քաղաքների միջեւ՝ Հալեպից հյուսիս, օկուպացվել է Աֆրինը, վերահսկողության տակ են վերցվել Եփրատից արեւելք գտնվող սահմանամեևձ շրջանները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ