News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը  Լոս Անջելեսի հայ համայնքի հետ տապալվել է։ Համացանցում հրապարակված տեսանյութում երեւում է, որ երբ Զարեհ Սինանյանը մտնում է դահլիճ, մասնակիցները «Զարեհ՝ դավաճան» վանկարկումներով  են դիմավորում նրան։

Հանդիպումը կազմակերպողը փորձեց հանդարտեցնել իրավիճակը, սակայ ն հայ համայնքի ներկայացուցիչները շարունակեցին ամոթանք տալ Զարեհ Սինանյանին։

«Ամոթ, Զարեհ», «Զարեհ՝ դավաճան»,– բղավեցին նրանք։

Իրավիճակն ավելի լարվեց. հանդիպման մասնակիցները վանկարկեցին՝ «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական է», «Նիկոլ՝ թուրք», «Նիկոլ՝ դավաճան», «Զարեհ՝ դավաճան»:  Այդ ընթացքում Զարեհ Սինանյանը լքեց դահլիճը։

Ապա դահլիճում գտնվող մարդկանց միջեւ քաշքշուկ սկսվեց։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ  հանդիպման եկած քաղաքացիները պաստառ էին իրենց բերել, որի վրա անգլերենով գրված էր՝ «Զարեհ Սինանյան՝ դավաճան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ