News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մենք թույլ չենք տալու, որպեսզի մի շարք միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչների, հայաստանյան գրասենյակների ղեկավարների կամայականության կամ անձնական սիմպատիաների պատճառով ՀՀ-ում խարխլվի ԵՄ արժեքների, ԵՄ միջազգային ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա հայտնեց, որ այս քննարման գերփակ լինելու փաստ մասին ուղիղ կտեղեկացնեն Եվրոպայի խորհրդին։

«Չեմ կարծում, որ բացի ծիծաղից ու զարմանքից որևէ այլ էմոցիա կարող է առաջանալ Եվրոպայի խորհրդի կենտրոնական գրասենյակում, երբ ստանան նամակ, որը վերնագրված է ընդդիմադիր պատգամավորները,  ընդ որում Արամ Վարդևանյանը, ով պետաիրավական  հանձնաժողովի անդամ է, չի հրավիրվել և արգելվել է մասնակցութունը դատական ռեֆորմների վերաբերյալ քննարկմանը»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ դա իր արդյունքը տալու է:

Նաեւ խորհրդարանական աշխատանքի տրամաբանության մեջ առաջիկա հանդիպումների ընթացքում մենք անպայման կտեղեկացնենք կենտրոնական գրասենյակի աշխատակիցներին, որ տարբեր կալիբրի լոկալ իշխանիկներին չթվա, որ իրենց իշխանությունն անսպառ է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրում այս պահին ընթանում է«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը:

Ելույթ են ունենալու ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, Լիտվայի ՍԴ նախագահը, եվրոպացի այլ պատվիրակներ։

Ներկա են լինելու արեւմտյան դեսպանները, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ այլք, հիմնականում՝ իշխանական դեմքեր։

Միջւոցառմանը հրավիրված չէ ընդդիմությունը, նաեւ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը: Միջոցառումը փակ է լրագրողների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ