News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հունիսի 8-10-ը կայանալիք նիստում կքննարկի մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումների կատարման հարցը։

Ինչպես հայտնում է Turan-ը, ԶԼՄ-ների իրավունքների խմբի ղեկավար Խալիդ Աղալիեւը հայտարարել է, որ հանդիպմանը կքննարկվեն երկու խմբի՝ «Խադիջի Իսմայիլի» եւ «Անարա Մամեդլիի» 8 որոշումները։ Առաջին խմբին են վերաբերում լրագրողուհու բողոքների վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից ընդունված երկու որոշումներ։ Դրանք առնչվում են դիմումատուի անձնական կյանքի անձեռնմխելիության եւ ազատ խոսքի իրավունքների խախտմանը։

Ադրբեջանի կառավարությունը Եվրոպայի խորհրդին տեղեկացրել է, որ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել լրագրողուհու անձնական կյանքին միջամտելու եւ նրա ինտիմ տեսանյութերի տարածման առնչությամբ։ Սակայն «չնայած բազմաթիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներին՝ հնարավոր չի եղել բացահայտել մեղավորներին, եւ գործը փակվել է 2017 թվականին»։

Միեւնույն ժամանակ, կառավարությունն իր պատասխանում նշել է, որ Իսմայիլովային փոխհատուցման գումարները երկու դեպքում էլ վճարվել են հաշվեգրված տոկոսներով։

Կառավարությունը նաեւ նշել է, որ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել լրագրողների անձնական եւ ընտանեկան կյանքը ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար։ Միաժամանակ իշխանությունները տեղեկացրել են ԶԼՄ-ների մասին նոր օրենքի ընդունման մասին, որը «լրագրողների ազատության լայն հնարավորություններ է բացում»։

Ինչ վերաբերում է «Անար Մամեդլի խմբի» գործերին, ապա սրանք ՄԻԵԴ-ի վճիռներն են իրավապաշտպանների եւ ակտիվիստների՝ Անար Մամեդլիի, Ինթիգամ Ալիեւի, Մամեդ Ազիզովի, Շահին Նովրուզլուի, Գիյաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի գործերով, ինչպես նաեւ Լեյլա եւ Արիֆ Յունուսների գործով, որտեղ ճանաչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի իրավունքները։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը համարել է, որ նրանք ձերբակալվել են իշխանությունների քննադատության եւ քաղաքական գործունեության պատճառով։ Չնայած այդ անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումների անօրինականության ճանաչմանը, Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն արդարացրել նրանց։

Կառավարությունը նախարարների կոմիտեին ուղղված պատասխանում նշում է, որ բոլոր դիմողների նկատմամբ քրեական հետապնդումն արդեն դադարեցվել են, եւ նրանց համար այլեւս բացասական իրավական հետեւանքներ չկան։

Հիշեցնենք, որ Բայրամ Մամեդովը խեղդվել էր անցյալ տարի Թուրքիայում՝ չպարզված հանգամանքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ