News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանին ամպային ծառայությունների մատուցման հնարավոր արգելքի վրա՝ նոր պատժամիջոցների շրջանակում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ ներկայացուցչին։

Արգելքի ներդրման դեպքում պարզ չէ, թե դա ինչպես դա կանդրադառնա Ռուսաստանի վրա, քանի որ Եվրոպայում ամպային ծառայությունների առաջատար մատակարարները ամերիկյան ընկերություններն են, այդ թվում՝ Amazon-ը, Google-ը եւ Microsoft-ը:

Անցյալ շաբաթ Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ ընդունեց Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ, որը ներառում էր նավթի էմբարգո, սահմանափակող միջոցներ ռուսական բանկերի նկատմամբ եւ խորհրդատվական ծառայությունների արգելք։

ԵՄ Խորհրդի կողմից հունիսի 3-ին հրապարակված պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ նախնական մամուլի հաղորդագրությունում նաեւ հիշատակվում էր ամպային ծառայությունների տրամադրման արգելքի մասին, սակայն այդ հղումը հետագայում հեռացվել է։ Այս պատժամիջոցը չի հայտնվում ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված իրավաբանական տեքստերում։

Եվրոպական խորհրդի մամուլի քարտուղարն ասել է, որ ամպային ծառայությունների նկատմամբ պատժամիջոցների նախնական հիշատակումը «էական սխալ» է, եւ հրաժարվել է ասել, թե կարող է արդյոք դա պայմանավորված լինել ԵՄ երկրների միջեւ այդ հարցի շուրջ բանավեճերով:

Պատժամիջոցների մասին որոշումներին ծանոթ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ ամպային ծառայությունների վերաբերյալ միջոցառումը երբեք չի առաջարկվել Եվրահանձնաժողովի կողմից, բայց հավելել է, որ ԵՄ-ն աշխատում է պատժամիջոցների հետագա հնարավոր փուլերի արգելքի վրա՝ չնայած դա տեխնիկապես բարդ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Օդեսայում անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից
Politico. Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության հաջորդ փաթեթը սովորականից զգալիորեն ավելի մեծ կլինի
Ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, որոնք չեն հայտնել իրենց անունները, նոր փաթեթը կներառի զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանի
Բրիտանիան 500 մլն ֆունտ և ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում Ուկրաինային
Այս քայլերի մասին պաշտոնապես կհայտարարվի երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Լեհաստան այցի ժամանակ
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Կիևը հայտարարել է, որ մոտ ապագայում Ուկրաինան կհայտնվի բավականին բարդ իրավիճակում
Սա համալիր մոտեցում է, քանի որ ռուսները...
Ամենաշատ