News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մեկուսացումը երկարաժամկետ հեռանկարում անհնար է, նույնիսկ եթե նախագահ Վլադիմիր Պուտինը «մեծ սխալ» է թույլ տվել՝ «ներխուժելով Ուկրաինա»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, չնայած հրապարակայնության բացակայությանը՝ Մերկելը շարունակում է գործերով զբաղվել փակ դռների հետեւում։ Նրա ժամանակացույցին ծանոթ անձն աել է, որ փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո նա մի քանի անգամ զանգահարել է Պուտինին եւ Ռուսաստանի առաջնորդի հետ խոսել հնարավոր հրադադարի մասին: Կանցլեր Օլաֆ Շոլցը տեղյակ է եղել զանգերից եւ պարբերաբար տեղեկացվել է արդյունքների մասին»։

Պուտինը դադարել է պատասխանել Մերկելի հեռախոսազանգերին մոտ վեց շաբաթ առաջ, ասել է աղբյուրը։

Մերկելը ներկայացրել է պատճառները, թե ինչու Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին՝ ասելով, որ երկիրը դեռ պատրաստ չէ այդ քայլին՝ ներքին պառակտումների եւ համատարած կոռուպցիայի պատճառով։ Նա հավելել է, որ այդ քայլը Պուտինի համար համարժեք կլինի «պատերազմ հայտարարելուն»։

Հարցին իրազեկ մարդկանց խոսքով, Շոլցը պարբերաբար դիմում է Մերկելին խորհուրդների համար։ Կարծես թե Գերմանիայի նախկին եւ ներկա ղեկավարները հանգել են նույն եզրակացության։ Գերմանիան պետք է աջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում, բայց խուսափի այնպիսի սցենարից, որի դեպքում Պուտինն անելանելի վիճակի մեջ կհայտնվի։

Շոլցը վերջերս ընդգծել է, որ ցանկանում է կանխել Պուտինի հաղթանակն Ուկրաինայում, սակայն չի ասել, թե ուզում է, որ Ուկրաինան հաղթի։ Ավելի քիչ առճակատման տոնը, կարծես, շարունակում է Մերկելի զգուշավոր ավանդույթը:

Նշելով Ռուսաստանի չափերն ու միջուկային զինանոցը՝ Մերկելը պաշտպանել է Պուտինի հետ հարաբերությունները իր պաշտոնավարման ընթացքում եւ զգուշացրել է Չինաստանի հետ Պուտինի հնարավոր դաշինք կազմելու ռիսկերի մասին, եթե նրան անելանելի վիճակի մեջ գցեն։ «Եթե Ռուսաստանը հիմա համագործակցի Չինաստանի հետ, ես վստահ չեմ, որ դա մեզ համար լավ ավարտ կունենա»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Ամենաշատ