News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետամուտ լինելով մարզերի զարգացմանն ուղղված իր ծրագրերին՝ Team Telecom Armenia-ն զանգերի կենտրոն բացեց Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում՝ Վանաձորում։ Զանգերի այս նոր կենտրոնը արդեն իսկ աշխատանքով է ապահովում տասնյակ երիտասարդների, որոնք բարեհաջող ավարտելով զանգերի կենտրոնի աշխատակցի համար նախատեսված դասընթացները՝ դարձել են Team Telecom Armenia-ի հիմնական աշխատակիցներ։  

«Մենք ցանկանում ենք մեր գործունեության սահմաններում նպաստել մարզերի զարգացմանը։ Պատահական չէ, որ նախորդ տարի մեր գլխավոր ծրագրի՝ NGN ցանցի կառուցումը սկսեցինք հենց մարզերից։ Այժմ մենք փորձում ենք ապակենտրոնացնել մեր ընկերության այն գործառույթները, որոնք հնարավոր է կատարել մայրաքաղաքից դուրս։ Վստահ եմ՝ այս նոր զանգերի կենտրոնը կբերի նոր հնարավորություններ տեղի երիտասարդների համար, ինչպես նաև կբարձրացնի Team-ի հաճախորդների սպասարկման արագությունն ու որակը»,- ողջունելով նոր աշխատակիցներին ու հյուրերին՝ ասաց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Աշխատակիցների հավաքագրման համար ընկերությունը համագործակցել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին», «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի հեղինակային «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի ու «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ։

«Այս համագործակցության արդյունքում տղաներից շատերի համար նոր հնարավորություն ստեղծվեց՝ ձեռք բերել նոր մասնագիտություն և ունենալ կայուն աշխատանք: Համոզված եմ, որ նրանք այս գիտելիքների շնորհիվ կդառնան աշխատաշուկայում ավելի մրցունակ և կայացած»,- խոսելով գործակցության արդյունավետության մասին` նշեց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ԲՀԿ-ի Կրթական բաժնի ղեկավար Սաթենիկ Էլբակյան։

Զանգերի կենտրոնի աշխատակիցներից Արամ Շերմազանյանը պատերազմում ստացել է բեկորային վիրավորում և այժմ վերականգնողական փուլում է, որի ընթացքին, ինչպես ինքն է նշում՝ նպաստում է նաև այս աշխատանքը․ «Շուրջ մեկ ամիս մասնակցել եմ դասընթացների ու, ճիշտն ասած, այդքան էլ հույս չունեի, որ կընտրվեմ։ Հիմա զգում եմ, որ մարդկանց հետ անընդհատ շփումը, նրանց հարցերին լուծում տալը օգնում է, որ կարողանամ միտքս կենտրոնացնել ներկայի ու առաջիկա անելիքների վրա»,- ասում է Արամը։ 

Team Telecom Armenia-ի զանգերի կենտրոնները աշխատում են 24 ժամ 7 օր գրաֆիկով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ