News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի հետեւանքներն աշխարհի համար գնալով սրվում են, եւ արդյունքում, ամենայն հավանականությամբ, 1.6 միլիարդ մարդ կտուժի:

«Պատերազմի ազդեցությունը պարենային անվտանգության, էներգետիկայի եւ ֆինանսների վրա համակարգային, լուրջ եւ արագացող բնույթ ունի»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի երկրորդ զեկույցը հակամարտության հետեւանքների վերաբերյալ։

Նա հավելել է, որ «ամբողջ աշխարհի մարդկանց համար պատերազմը սպառնում է սովի եւ աղքատության աննախադեպ ալիք սանձազերծել՝ սոցիալական եւ տնտեսական քաոս ստեղծելով». «Այդ սպասվող փոթորիկը կասեցնելու միայն մեկ ճանապարհ կա. ռուսական ներխուժումն Ուկրաինա պետք է դադարեցվի»:

Համաշխարհային կազմակերպության ղեկավարն ասել է, որ խնդրել է գործընկերներին օգնել «փաթեթային գործարք գտնել, որը ուկրաինական սննդամթերքի անվտանգ եւ հուսալի արտահանում Սեւ ծովով եւ անխոչընդոտ մուտք կապահովի դեպի համաշխարհային շուկաներ ռուսական պարենի եւ պարարտանյութերի համար»: «Այդ գործարքը կարեւոր է զարգացող երկրների հարյուր միլիոնավոր մարդկանց համար, այդ թվում՝ Աֆրիկայի՝ Սահարայից դեպի հարավ գտնվող երկրներում»,- ասել է Գուտերեշը:

Դիվանագետ Ռեբեկա Գրինսպենի ներկայացրած ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ մոտ 94 երկիր, որտեղ մոտ 1.6 միլիարդ մարդ է ապրում, «խիստ ենթարկվա են ճգնաժամի առնվազն մեկ չափման եւ ի վիճակի չեն հաղթահարել այն»:

«1.6 միլիարդ մարդկանցից 1.2 միլիարդը կամ երեք քառորդը ապրում են «կատարյալ փոթորկի» երկրներում եւ լրջորեն խոցելի են միաժամանակ բոլոր երեք՝ ֆինանսների, սննդի եւ էներգիայի ասպեկտների նկատմամբ»:

Զեկույցում ասվում է, որ պատերազմը կարող է 2022 թ. պարենային պակասից տուժող մարդկանց թիվն ավելացնել 47 միլիոնով՝ մինչեւ տարեվերջ հասցնելով 323 միլիոնի։

Ըստ գնահատականների՝ այս տարի մինչեւ 58 միլիոն աֆրիկացի կարող է աղքատության շեմից այն կողմ հայտնվել:

Զեկույցի համաձայն՝ ծայրահեղ աղքատությունը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում 2022 թ. կարող է ավելանալ 2.8 միլիոն մարդով, մինչդեռ Հարավային Ասիայում վտանգի տակ է 500 միլիոն մարդ: «Անհրաժեշտ է կոնկրետ ջանքեր գործադրել, որպեսզի սննդի եւ էներգիայի կենսական կարեւորության պաշարները հասնեն բնակչության առավել խոցելի շերտեին»,- ասվում է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Սպիտակ տունը մեղադրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակին Կիեւին ռազմական օգնություն չտրամադրելու ցանկության մեջ
Մայք Ջոնսոնը չի ցանկանում ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային...
Ամենաշատ