News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ՌԴ արտաքին գործերի նախարարները կտրականապես հերքել են Ադրբեջանի կողմից հնչող միջանցքային տրամաբանությունը։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի դանդաղ աշխատանքի վերաբերյալ հարցին, չի համաձայնել այդ գնահատականին՝ հայտարարելով, որ աշխատանքը ռիթմիկ է ընթանում։

Նրա խոսքով՝ երկաթուղային երթուղին համաձայնեցված է, ավարտվում է ավտոերթուղու եւ այն ռեժիմի համաձայնեցումը, որը սահմանվելու է,  այն լինելու է պարզեցված եւ հենվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա. «Այստեղ երկիմաստություն լինել չի կարող»։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, ընդգծել է, որ բոլոր ճանապարհները լինելու են այն երկրների ինքնիշխանության եւ իրավասության տակ, որոնցով անցնում են։

Միեւնույն ժամանակ, նա ընդունել է որոշ դետալների առկայությունը, որոնց վերաբերյալ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն, բայց աշխատանքը շարունակվում է, եւ նախարարը հույս ունի, որ կգտնվեն դրանց փոխընդունելի լուծումներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ