News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ամերիկյան դոլարը շարունակում է արժեզրկվել։ Մեկ դոլարի առքը այսօր աշխատանքային օրվա ավարտին  նվազել էր մինչեւ 416, վաճառքը՝ 426 դրամ։ Ընդամենը մի քանի օր առաջ դոլարի գինը 445 դրամի սահմանում էր։ Ամերիկյան դոլարի արժեզրկման հիմնական պատճառն ըստ Ամբերդ կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Էդգար Աղաբեկյանի՝  ռուս–ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստան այցելողների էական աճի պայմաններում՝ մեր երկրում արտարժույթի հոսքերի ավելացումն է։

Դոլարի արժեզրկումը, սակայն, բացասաբար է ազդում դոլարով աշխատավարձ ստացող քաղաքացիների վրա։ Ամենից շատ տուժող ոլորտներն ըստ Էդգար Աղաբեկյանի՝  արտահանողներն ու IT ոլորտի մասնագետներն են։

Տնտեսագետը վաղ է համարում կանխատեսումներ անել, թե մինչեւ երբ եւ որքան կարող է արժեզրկվել դոլարը։ Դա ըստ նրա՝ պայմանավորված է ոչ միայն ռուս–ուկրաինական պատերազմի ընթացքով, այլեւ Հայաստանի ներքին գործոններով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ