News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուրբաթ՝ հունիսի 10-ին Բլագովեշչենսկում բացվել է բեռնատար ավտոմեքենաների առաջին կամուրջն Ամուր գետի վրայով, որը Մերձամուրի մայրաքաղաքը կապելու է Չինաստանի Հեյհե քաղաքի հետ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ամուրի նահանգապետ Վասիլի Օրլովի խոսքով՝ Բլագովեշչենսկ-Հեյհե կամրջով անցման միջին արժեքը մեկ մեքենայի համար կկազմի 8 700 ռուբլի։ Կոնցեսիոն մոդելը հաշվարկված է 20 տարվա համար։ Այդ ընթացքում կամրջի ֆինանսական ծախսը կփոխհատուցվի եւ անցման արժեքը կնվազի, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կամրջի բացումից հետո «Կանի-Կուրգան-Հեյհե» անցակետով անցել են առաջին ութ ռուսական մեքենաները, որոնք էկոլոգիապես մաքուր վառելիք՝ հեղուկացված բնական գազ են օգտագործել։ Այդ մեքենաներն Ամուրի մարզից Չինաստան են տեղափոխել իրենց յուղի մի խմբաքանակ։ Չինական կողմից նունպես բեռնատարներ են եկել, որոնք բերել են ավտոդողեր եւ համալրող մասեր էլեկտրասարքավորումների համար։

Ինչպես հայտարարել է Հեռավորարեւելյան դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի  լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւը, Բլագովեշչենսկ-Հեյհե կամուրջը հատուկ, խորհրդանշական նշանակություն ունի եւ Ռուսաստանի ու Չինաստանի բարեկամության եւս մեկ վկայությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ