News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Հաշվեքննիչ պալատը Առողջապահության նախարարության վատնումների վերաբերյալ աղաղակող բացահայտումներ է արել։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է՝ կորոնավիրուս համավարակի ժամանակ մահճակալային զբաղվածության, մեկ անձից գնումների, հավելավճարների, մեկ անձի վրա ծախսերի, թեստավորումների եւ այլնի մասով սպասելի բացահայտումներ են արվել։

Ըստ Հաշվեքննիչ պալատի զեկույցի՝ 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման, բուժման համար ներկայացրել է ավելի քան 26 մլրդ դրամի ծախս, այնինչ համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման նպատակով հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ ու ֆինանսական ցուցանիշներ։

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ նախարարություն չեն ներկայացվել: Հաշվեքննիչ պալատը նաեւ արձանագրել է կորոնավարակի թվերի վերաբերյալ խախտումներ. այսպես, համակարգչային տոմոգրաֆիայի հայտերը համակարգ մուտքագրվել են առանց դեպքի կոդը նշելու, ինչի պատճառով հնարավոր չի եղել հստակ իմանալ՝ արդյոք այդ պացիենտները կորոնավիրուսով նոր վարակվածներ են, թե ոչ։ Նաեւ դեպքեր են արձանագրվել, երբ մեկ անգամից ավելի «Արմեդ» համակարգ են մուտքագրվել իրականացված հետազոտություններ, իսկ դրանց դիմաց վճարումներ են կատարվել։

Մեկ պացիենտի բուժման միջին արժեքը, ըստ զեկույցի, կազմել է 378.100 դրամ, սակայն հիվանդանոցներից մեկում եղել է 745.700 դրամ ու հասել է մինչեւ 1.367.600 դրամի։ Բացի այդ, կորոնավիրուսից բազաթիվ քաղաքացիներ բուժում են ստացել տան պայմաններում սեփական միջոցներով, սակայն դա հաշվվել է որպես պետական ծախս:

Պալատի աղաղակող կոռուպցիոն զեկույցի մասով երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախկին նախարարի մեկնաբանությունը լսել: Պարոն Թորոսյանը, սակայն, մեր հարցերն անպատասխան թողեց:

Հիշեցնենք, որ, բացի Հաշվեքննիչ պալատի հաղորդումից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էր նախորդ ամիս զեկույց հրապարակել տարբեր երկրներում կորոնավիրուսից մահվան թվերի վերաբերյալ։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հերքել էր ԱՀԿ-ի հրապարակած տեղեկությունը՝ նշելով, թե դրանք ուռճացված են: Մինչդեռ պատերազմի օրերին, փաստորեն, կորոնավարակից մահացածների տվյալները ներառվել էին հիվանդությունից մահացածների ցանկում թերեւս ֆինանսական հարցերը կարգավորելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ադրբեջանում շարունակում են մահանալ կորոնավիրուսից
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 111 դեպք...
Ամենաշատ