News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը, որի խնդրանքով իր անունը չենք հրապարակի, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Բաքոյանի՝ իր նկատմամբ գործադրած ֆիզիկական բռնության մասին:

«Ես ապրում էի արտերկրում: Իր եղբոր կինն իմ համագյուղացին է եղել: Հեռվից շփվել ենք իր եղբոր կնոջ հետ: Բացի այդ մտերիմ եմ եղել այդ կնոջ ընկերուհու հետ, նա նույնպես մեր համագյուղացին է: Երկուսն էլ ամուսնացած են իրենց գյուղում: Ռուստամն ինձ հեռակա իմացել է, երբ եկել եմ Հայաստան, մեր ընկերուհին մեզ ծանոթացել է: 2019 թվականի մայիսի 31-ին ենք հանդիպել, երբ ինքն արդեն պատգամավոր էր: 2020 թվականի մարտին տեղափոխվել եմ Երեւան: Ինքն ապրել է իմ բնակարանում: Սկզբում շաբաթվա մեջ մի քանի օր էր ինձ մոտ, հետո արդեն մշտական իրար հետ էինք բնակվում՝ ամուսինների նման: Մենք չենք օրինականացրել մեր հարաբերությունները, քանի որ ասում էր, որ եզդիներն իրավունք չունեն ամուսնանալ այլ ազգի կանանց հետ: Ասում էր՝ իրար հետ ենք ապրում, ուրեմն՝ ամուսիններ ենք»,- պատմեց կինը:

Կնոջ խոսքով՝ պատգամավորն իր վրա առաջին անգամ ձեռք է բարձրացրել նախորդ տարվա օգոստոսին, ինչից հետո դա պարբերաբար կրկնվել է: 

«Այդ օրն ինձ վրա ձեռք բարձրացրեց՝ պատճառաբանելով, թե խանդում է ինչի հիմքն ուղղակի չուներ, որովհետեւ գիտեր, որ ինքն իմ կյանքում միակ տղամարդն էր, ու ես իրեն միշտ աստվածացրել եմ: Ուղղակի այդ օրը մի խոսքից կախվեց ու ձեռք բարձրացրեց: Դրանից հետո ես որոշեցի, որ իրեն պետք է թողնեմ: Իր խնդրանքներից հետո մեր հարաբերությունները վերականգնեցինք: Մի անգամ ոստիկանություն եմ դիմել՝ իրեն վախեցնելու համար, բայց հետո դիմումս հետ եմ վերցրել: Դրանից հետո ես նկատեցի, որ ինքն իր հեռախոսը փակ է պահում, երբ ուզում գնում է, երբ ուզում գալիս է ու անընդհատ հեռախոսի մեջ է: Մի անգամ ձեռքիս ընկավ նամակագրություն մի աղջկա հետ, ինքը երդվեց, որ դա եղել է ինձնից առաջ, ուղղակի հեռախոսի մեջ է մնացել»,- ասաց կինը:

Ըստ կնոջ՝ ինքը միշտ ֆինանսապես լիովին ապահովել է Ռուստամ Բաքոյանին: «Ցանկացած ֆինանսական հարցի լուծում եմ տվել,եթե զգացել եմ գումարի կարիք ունի, տվել եմ, իսկ ինքը ոչինչ չի արել: Վերջում ինքն արդեն հասկացավ էր, որ ֆինանսապես այլեւս չեմ կարող օգնել եւ վեճը պատրվակ դարձնելով՝ փախավ: Ես իրեն գրեցի, որ վերադառնա՝ մեծ հասուն մարդկանց նման խոսենք: Երկար ժամանակ հետո պատասխանեց, որ չի ուզում ու չեկավ»,- նշեց կինը: 

Կնոջ խոսքով՝ ինքը որոշել էր լռել, բայց վերջերս իմացել է մի բան, որը ստիպեց փոխել որոշումը: Թե ինչ է իմացել՝ այս պահին չի ցանկանում մանրամասնել:

«Երբ իմացա, ինքնասիրությունս շատ խոցվեց, հասկացա, որ օգտագործել է ինձ, որոշեցի բարձրաձայնել: Հրապարակումից հետո ուղղիղ կապով ինձ հետ չի կապվել. բայց մեր ընդհանուր ընկերոջն է զանգել, ասել է՝ ամեն ինչ արա, կապվիր հետը: Բայց ես էլ հետ չեմ կանգնելու, շատ հարցերում հանդուրժել եմ, բայց սա արդեն այս դեպքը չէր: Ես ուզում, որ ինքն իրեն վերանայի, եւ որ ՔՊ-ն մաքրի իր մեջի մոլախոտներին: Ես իրեն վերջերս ասացի, որ կհրապարակեմ այս ամենը, ասաց՝ ինչ ուզում ես արա, որ իրենք իրենց աթոռներին են ու իրենց դեմ խաղ չկա: Ես հավատում եմ, որ իրենց մեջ էլ կարգին մարդիկ կան, որ այս ամենն իմանալուց հետո իրեն կարգի կհրավիրեն»,- հավելեց կինը:

Տպել
Ամենաշատ