News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված գործակցությունը, նշելով, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն: Մասնավորապես, Հրաչյա Սարգսյանը կարևորել է գործակցության հաստատումը երթևեկության կառավարման, աղբի վերամշակման, կանաչապատման ու մշակույթի ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նկատել է, որ կողմերը լիարժեքորեն չեն օգտագործում գործակցության ամբողջ այն ներուժը, որն օգտակար կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար:

Կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի միջև նախանշվող գործակցության համաձայնագրի ստորագրմանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել հստակ բնագավառներում:

Առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք փոխայցերի միջոցով կնախապատրաստեն փաստաթղթի ստորագրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ