News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխարհի երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթի`Ethereum-ի արժեքը, հունիսի 12-ի ընթացքում նվազել է`հասնելով վերջին մեկ տարվա ընթացքում իր ամենացածր մակարդակին, գրում է Bloomberg-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում կրիպտոարժույթի արժեքը նվազել է մինչեւ 1, 436,18 դոլարի: Ethereum-ի կապիտալիզացիան կազմել է 176,8 միլիարդ դոլար:

Նույն օրվա տվյալներով Bithcoin-ը նվազել է մինչեւ 27 266 դոլարի, իսկ կապիտալիզացիան կազմել է 522,2 միլիարդ դոլար:

Bloomberg-ի համաձայն, կրիպտոարժույթների անկման պատճառներից մեկը Միացյալ Նահանգներում առկա գնաճի նոր վիճակագրությունն է: ԱՄՆ-ի Աշխատուժի վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալներով սպառողական զամբյուղը նախորդ տարվա մայիսի համեմատ բարձր է 8,6 տոկոսով: Բացի այդ, կրիպտոարժույթների վրա բացասաբար է անդրադառնում բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը:

Forbes-ի տվյալներով աշխարհի ամենահարուստ մարդկանց գրեթե 30 տոկոսը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներդրումներ է կատարում կրիպտոարժույթներում, եւ այդ մասնաբաժինն ավելի բարձր է, քան միլիարդատեր չհանդիսացող ներդրողների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ