News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Բեռլինի նահանգային խորհրդարանի անդամ, ազգությամբ թուրք Օզջամ Մութլուին ռեստորանում ծեծել են, քանի որ նա Ռամադանի ժամանակ համարձակվել է նրբերշիկ պատվիրել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  դեպքը տեղի է ունեցել Բեռլինի զբոսաշրջային հայտնի փողոցներից մեկում՝ Ունտեր Դեն Լինդենում, թուրքերին պատկանող մի ռեստորանում։

Ըստ պնդումների՝ թուրք պատգամավորը մտել է ռեստորան, պատվիրել խոզի մսով նրբերշիկ։ Սակայն ռեստորանի աշխատակիցները հանդիմանել են պատգամավորին՝ ասելով, թե ինչպե՞ս է նա համարձակվում Ռամադանի ժամանակ խոզի մսով նրբերշիկ ուտել։  Վեճն ընդարձակվել է, որի հետեւանքով թուրք պատգամավորին ռեստորանի աշխատակիցները ծեծի են ենթարկել։ 

Ավելի ուշ Օզջան Մութլուն հայտարարել է, թե իրեն ծեծելու փաստով բողոք է ներկայացնելու ոստիկանություն։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ