News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Կիպրոսում կարգավորման վերաբերյալ բանակցություններն այսուհետ հնարավոր են կղզում երկու ինքնիշխան պետությունների գոյությունն ընդունելու սկզբունքի հիման վրա։ Նախարարի խոսքերը միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) նրա կատարած այցի ընթացքում երկուշաբթի մեջբերել է TRT հեռուստաալիքը։

«Այսուհետ խոսքը կարող է վերաբերել միայն ինքնիշխան, այլ ոչ թե քաղաքական հավասարությանը։ Այսինքն՝ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Նա ավելացրել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչման համար։

Կիպրոսը բաժանվել է ըստ ազգային պատկանելության, 1974թ. Թուրքիայի ներխուժման ժամանակներից, Հունաստանին կղզու միանալու կողմնակիցների պետական հեղաշրջման պատճառով։ Ռազմական գործողությունների հետեւանքով թուրքական վերահսկողության տակ անցավ Կիպրոսի տարածքի 37 տոկոսը, որի վրա 1983թ. կազմավորվեց ՀԿԹՀ-ն։ Կղզու հարավային մասը մնաց Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ։

Հունական եւ թուրքական համայնքների միջեւ բանակցությունները Կիպրոսի վերամիավորման մասին վարվում են ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Դրանք ընդհատվել էին շվեյցարական Կրան Մոնտանա քաղաքում 2017թ. հերթական փուլի ձախողումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ