News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները շարունակում է ապակայունացնել իրավիճակը Թայվանի նեղուցում եւ նպաստել շրջանի ռազմականացմանը՝ քողարկվելով Վաշինգտոնի «մեկ Չինաստան» սկզբունքին հետեւելու խաղաղության հայտարարություններով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«ԱՄՆ-ը Թայվանի նեղուցի ռազմականացման գլխավոր մեղավորն է,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե ամերիկյան իշխանությունները կողմնակից են «մեկ Չինաստան» սկզբունքին։- Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության ամենամեծ սպառնալիքը անջատողական ուժերն են Թայվանում, որոնց գործողություններին աջակցում է Միացյալ Նահանգները»։

Դիվանագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պաշտոնական կապեր է պահպանում Թայբեյի հետ՝ անտեսելով Պեկինի բողոքները։ Ավելին, Վան Վենբինը նշել է, որ Վաշինգտոնը նաեւ պարբերաբար նախաձեռնում է նաեւ Հարավչինական ծովում իրավիճակի ապակայունացման սադրիչ գործողություններ՝ այնտեղ ուղարկելով ամերիկյան ՌԾՈւ-ի նավեր։ Պաշտոնական ներկայացուցչը հավաստիացրել է, որ Սպիտակ տունը միաժամանակ «փորձում է վարկաբեկել Չինաստանին»։

«Միացյալ Նահանգները պարզապես հավաստիացնում է, որ հետեւում է «մեկ Չինաստան» սկզբունքին։ Իրականում մշտապես չի կատարում իր խոստումները»,- ամփոփել է պաշտոնական ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ