News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 07
USD
405.46
EUR
400.8
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Հայհոյանքը դարձել էր քաղաքական խոսույթի մի մաս, ուստի անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ծանր վիրավորանքի հայտնի հոդվածը տեղ չի գտել նոր քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից:

Նրա խոսքով, հայհոյանքի քրեականացումը եղել է որպես ժամանակավոր միջոց, դրա համար էլ նոր օրենսգրքում այդ հոդվածը չկար. «Հուսամ, որ այս կարգավորումները եւ քրգործերի առկայությունը որոշակի կանխարգելում իրականացվեց եւ ատելության խոսքը չբարձրացավ բարձր մակարդակի, մեզ հնարավորություն կտա եւ  քաղաքական ուժերի խոհեմությունը հաշվի առնելով, եւ հայհոյանքը եղել է եւ շարունակվելու է մնալ որպես տաբու հայկական հասարակության մեջ, եւ հաշվի առնելով, որ մենք փորձեցինք ծանրագույն փուլում քրեականացնել այն երեւույթը, որը լրջագույն խնդիրներ էր առաջացնում, այս ամենը հաշվի առնելով, մենք չէինք էլ նախատեսել»,-ասաց նա:

Հարցին, թե արդեն հարուղցված քրգործերն ինչ են լինելու, Վարդանյանը պատասխանեց. «Եթե ապաքրեականացվում է, ապա քրեական գործերը ենթակա են կարճման»:

Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ որևէ դրույթի քրեականացումը կամ ապաքրեականացումը քաղաքական կամքի դրսևորում է․ «Քաղաքական իրավիճակը կարող է փոխվել, և արարքը դառնում է հանրորեն վտանգավոր կամ քիչ վտանգավոր։ Կովիդի սահմանափակումները ևս ապաքրեականացվել են, որովհետև մեծ քանակի պատվաստանյութեր ունենք արդեն»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պարզել, որ ատելության խոսքի մակարդակը նվազել է, Վարդանյանը պատասխանեց․ «Շատ հեշտ է՝ փորձեք սոցցանցերն ուսումնասիրել, խոսույթը, հայտարարություններն ուսումնասիրել»:

Պատգամավորն  ընդգծեց, որ ո՛չ Եվրոպական դատարանը, ո՛չ որևէ միջազգային ստանդարտ չի կարող ընդունել հայհոյանքը որպես խոսքի ազատության անթույլատրելի սահմանափակում։ «Ոչ մի միջազգային ճնշում չի եղել, սպասում ենք ՍԴ որոշմանը: Մենք նախագծի քննարկման ժամանակ ասում էինք, որ այն որպես ժամանակավոր միջոց ենք կիրառելու, որպեզի ատելության խոսքի հետ կապված իրավիճակը շտկվի»,- նշեց Վարդանյանը՝ նաև ընդգծելով, որ օրենքը որոշակի կանխարգելում իրականացրեց վիրավորանքի և ատելության հարցում։

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև հայտնեց, որ օրենքի ապաքրեականցման դեպքում արդեն իսկ հարուցված քրեական գործերը կարճվելու են։ Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն օրերս հայտարարել էր որ կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռեւս մեկ տարի առաջ ընդունված այդ դրույթը, եւ փոխարենն անձին ծանր վիրավորանք հասցնելու համար կկիրառվի մինչ օրս էլ գործող՝ մինչև 3 միլիոն դրամի տուգանքի դրույթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել