«Սիլվայի գործով» պաշտպանական կողմը խնդրեց փակ նիստ անցկացնել: Համապատասխան միջնորդությունը հնչեցրեց Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։ Քանի որ նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը քննվում է փակ նիստին, դատավոր Աննա Դանիբեկյանը ներկաներին խնդրեց լքել նիստերի դահլիճը։
Հիշեցնենք, որ այս փուլում դատարանը քննում է գործի նյութերը։