News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սիլվայի գործով» դատարանն ուսումնասիրում է նյութերը։

Որպես մեղադրյալներ գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, ներկայում՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը թվարկել է նյութերում առկա տեղեկությունները, որոնք գործի շրջանակում ստացվել են տարբեր բանկերից։ Նշենք, որ այդ տեղեկությունները բանկային գաղտնիք են հանդիսանում։ Դատախազը նաեւ թվարկել է խուզարկությունների եւ բռնագանձումների, այդ թվում՝ լազերային սկավառակների, արձանագրություններին վերաբերող նյութերը։

Հիշեցնենք, որ մեղադրանքի համաձայն՝ գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին, եւ նա հանձնարարել է բնապահպանության նախարարին՝ աջակցություն ցուցաբերել։ Համբարձումյանին՝ «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ընկերության գլխավոր եւ միակ մասնակցին տրամադրվել է ընդերքի հետազոտման լիցենզիա՝ օգտակար հանածոների արդյունահանման եւ օգտագործման նպատակով։ Դրանից հետո, 2008թ. մարտի 25-ի պայմանագրի համաձայն, ընկերության բաժնեթղթերի 100 տոկոսը 40 մլն դոլարով նա վաճառել է ԱՄԷ-ում գրանցված, ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը։ Գործարքի համաձայնություն ստանալու համար, իբր որպեսզի իրեն չխանգարեն, հունվարի վերջին Համբարձումյանը Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում Քոչարյանին, եւ պայմանավորվել կաշառք փոխանցել, որպեսզի իրեն չխանգարեն։ Մի քանի օր անց նորից Օսկանյանի միջոցով նրան փոխանցել են, որ նրա հետ կշփվի Արմեն Գեւորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը։ 2008թ. մայիսից փետրվար Համբարձումյանի առաջարկն ընդունած բարձրաստիճան անձինք մաս-մաս ստացել են իրենց բաժինները։ Մասնավորապես, Քոչարյանը 3 մլն դոլար ստացել է Մայրապետյանի միջոցով։ Մայրապետյանը 1 մլն դոլար ստացել է փետրվարի 14-ին Ամիրյան փողոցի բնակարանում, եւս 1 միլիոն՝ Բայրոնի փողոցի գրասենյակում, եւս 1 միլիոն՝ «ՎՏԲ» բանկի միջոցով նույն թվականի մայիսին փոխանցվել է HSBC-ի հաշվին։ Այնուհետեւ Մայրապետյանը կնոջ որդու, ընկերության հիմնադիր եւ տնօրեն Լեւոն Ալթունյանի միջոցով ընկերության հաշիվներից ստացել է նշված միլիոնը եւ հանձնել Քոչարյանին։ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, կանխիկացրել եւ բանկի անձնական հաշիվներին է փոխանցել գումարը։ Ռոբերտ Քոչարյանին վերագրվում են արարքներ, որոնք նախատեսված են Մաս 4, կետ 2-ի 311 հոդվածով։ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է Մայրապետյանից 1 մլն դոլարի չափով կաշառք ստանալու եւ անօրինական ճանապարհով փողերը լվանալու մեջ։ Փողերը լվացվել են Գեւորգյանի կնոջ զարմիկի կողմից, Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության միջոցով։ Նրան վերագրվում են արարքներ, որոնք նախատեսված են Մաս 4-ի կետ 2-ի հոդված 311-ով եւ 1-ին մասի 190 հոդվածով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ