News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կա հիմնավոր իրավունք մտածելու համար, որ Սորոսին պատկանող հիմանդրամի միլիոնավոր գումարները գալիս են Թուրքիայից կամ Ադրբեջանից: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ, հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Սորոսաբնակ արարածները ակտիվորեն ներգրավված էին ոստիկանության ռեֆորմներում: Պարոնայք ոստիկաններ, ինչպե՞ս եք ձեզ զգում, որ ձեզ ինչ-որ բան սովորեցնել փորձողները կրթվել են անհասկանալի փողերով: «Բաց հասարակության հիմնադրամը» ֆինանսաորում էր ինչ-որ իրավապաշտպանների, որոնք փորձում էին ատելություն սերմանել հայ եւ ադրբեջանցի եղբայրական ժողովուրդների միջեւ: Դա չի ստացվելու, որովհետեւ մեր եզդի եղբայրները մեր կողքին են եղել մեր ամենածանր պահերին: Եթե այսուհետ որեւէ առիթով որեւէ ազգամիջյան միջադեպ տեղի ունենա, ապա իմացեք, որ դրա փայատերը Սորոսի հիմնադրամն է, որը փորձում է մեր երկիրը քանդել ներսից: Սորոսը փորձում է թիրախավորել այն, ինչն ամենաթանկն է մեզ համար՝ մեր լեզուն, կրոնը, պատմությունը, իրենք պետության գոյությանը չեն հավատում, բայց մենք ունենալու ենք հզոր պետություն, որը լինելու է առանց Նիկոլի: Սորոսի հիմնադրամը պետք է դադարի գործել Հայաստանում»,- ասաց Մամիջանյանը:

Տպել
Ամենաշատ