News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի հունիսի 15-18-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին։

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցը տեղի է ունենում համաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի  հրավերով:

Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակում կայանալիք «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կքննարկվեն տարբեր երկրներում ազատ գործարար հարաբերությունների և արտաքին ներդրումների իրավական պաշտպանության կառուցակարգերի, դրանց արդյունավետության ապահովման միջազգային փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև երկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ