News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումն անհրաժեշտ է Իրանին եւ Հայաստանին ազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ երկկողմ համագործակցության զարգացման համար։ Այս մասին հայտարարեց Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանում իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ, գրում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում Ղալիբաֆն իր հայ գործընկերոջ այցն Իրան որպես երկկողմ համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն որակեց:

Նշելով, որ հարեւանների հետ հարաբերությունները կարեւոր դեր են խաղում Իրանի կառավարության արտաքին քաղաքականության մեջ, Ղալիբաֆն ընդգծեց. «Քանի որ մենք գտնվում ենք տարածաշրջանային իրավիճակի կրիտիկական փուլում, անհրաժեշտ է զարգացնել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությունը»:

Արեւմտյան Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանի կարեւորությունը առանձնահատուկ սրություն հաղորդեց երկկողմ հարաբերություններին, ասել է Իրանի խորհրդարանի նախագահը` ընդգծելով, որ իրանա-հայկական հարաբերություններն այս առումով շատ կարեւոր են։ Հարեւան երկրների, հատկապես՝ Հայաստանի նկատմամբ Իսլամական Հանրապետության հաստատուն դիրքորոշումը կայանում է խաղաղության, հանգստության եւ կայունության պահպանման մեջ, նշեց նա։

Նրա խոսքով՝ «Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայելը - խմբ.) եւ ԱՄՆ-ն ձգտում են խարխլել տարածաշրջանային անվտանգությունը՝ իրենց շահերին հասնելու համար, ուստի հարեւան երկրները պետք է ուշադրություն դարձնեն այդ խնդիրներին»։

Ղալիբաֆը տնտեսությունն իրանա-հայկական հարաբերությունների կարեւորագույն հարցն է անվանել։ Նրա խոսքով՝ տրանսպորտը կարեւորագույն տնտեսական հարց է երկու երկրների միջեւ, քանի որ կապված է երկրների միջեւ ապրանքների եւ էներգետիկ ռեսուրսների փոխանակման եւ հաղորդակցության հետ։

Նրա խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումն անհրաժեշտ է Իրանին եւ Հայաստանին ազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ երկկողմ համագործակցության զարգացման համար։

Իրանի խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարցերն ու տարաձայնությունները կլուծվեն սկզբունքային երկխոսության միջոցով։

ՀՀ ԱԺ նախագահը եւս կարեւորեց երկու երկրների հնարավորությունների եւ ներուժի օգտագործումն առեւտրի հաստատման եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար։

Նրա խոսքով՝ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է բոլոր ջանքերը՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարության ավարտն արագացնելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում «Հյուսիս-Հարավ» միջանցքի հարցին:

Սիմոնյանը նշեց նաեւ, որ 44-օրյա պատերազմը բազմաթիվ հետեւանքներ ունեցավ Հայաստանի համար՝ բարձր գնահատելով Իրանի դիրքորոշումն ու նրա աջակցությունը երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ