News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ իրենց պատժամիջոցներնակամա տնտեսական վնաս են հասցրել ԱՄՆ-ին, հայտնում է Bloomberg-ը։

ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի ներկրումը, ինչպես նաեւ արգելել է ամերիկյան ընկերություններին առեւտուր անել ռուսական ընկերությունների հետ եւ պատժամիջոցներ է սահմանել տասնյակ ֆիզիկական անձանց նկատմամբ։

Այն ժամանակ Բայդենի վարչակազմը կանխատեսում էր, որ այդ պատժամիջոցների ազդեցությունն ԱՄՆ-ի վրա նվազագույն կլինի, եթե դա կարողանար երաշխավորել, որ դրանք չեն ազդի ԱՄՆ պարենային եւ էներգետիկ անվտանգության վրա: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում էներգակիրների եւ պարենային ապրանքների գների աճը դարձավ գնաճի հիմնական շարժիչ ուժը, որն այս ամիս 40 տարվա առավելագույնի է հասել:

Bloomberg-ի տվյալներով՝  ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կարծում է, որ գների աճը մասամբ այն բանի արդյունքն է, ինչը պարբերականն անսպասելի «ինքնապատժամիջոցներ» է անվանել՝ նկատի ունենալով այն, որ ամերիկյան ընկերություններն ամբողջությամբ լքում են Ռուսաստանը՝ ԱՄՆ կանոնների խախտման ռիսկը նվազագույնի հասցնելու համար:

Փորձելով պայքարել տնտեսական անորոշության դեմ՝ Բայդենի վարչակազմն այժմ զգուշորեն խրախուսում է գյուղատնտեսության եւ նավատորմի ոլորտում որոշ ամերիկյան ձեռնարկությունների ավելի շատ ռուսական պարարտանյութ գնել եւ տեղափոխել:

Մայիսի վերջին Ֆինանսների նախարարությունը նաեւ երկարաձգեց լիցենզիան, որպեսզի ամերիկյան ընկերությունները կարողանան շարունակել բիզնեսը Ռուսաստանի հետ մինչեւ սեպտեմբերի 30-ը, եթե դա կապված պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ:

Բայդենի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ մտահոգություններ ունեն, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնում պատերազմն Ուկրաինայում, փոխարենը սաստկացնում են գնաճը, վատթարացնում են վիճակը պարենային անվտանգության ոլորտում եւ պատժում են շարքային ռուսներին:

Սկզբում ԱՄՆ պաշտոնյաները տպավորված էին, որ մի շարք խոշոր ընկերություններ, ինչպիսիք են BP-ն եւ McDonald's-ը, հեռացան Ռուսաստանից, բայց այժմ նրանք մտահոգված են անուղղակի հետեւանքների կապակցությամբ, ինչպիսիք են խոչընդոտները մատակարարման շղթայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ