News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կառավարության վերջին հայտարարությունները «չեն նպաստում կառուցողական երկխոսությանը եւ կայունությանը» տարածաշրջանում, մինչդեռ «Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաեւ Հունաստանի օդային տարածքի խախտումները մտահոգիչ են»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վագները՝ պատասխանելով երեկ Բեռլինում Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի պաշտոնյաների հանդիպման մասին հարցին։

Նա հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը «ջանասիրաբար աշխատում է գործընկերների հետ՝ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում երկխոսության եւ դեէսկալացման համար», հայտնում է Kathimerini-ն։

Հունական կղզիների ռազմականացման հարցում Գերմանիայի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ Վագները կրկնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությունից մի հատված. «Հունաստանը կարեւոր դեր է խաղում Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգության հարցում: Այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆունդամենտալ մարտահրավեր է նետում Եվրոպայի անվտանգության համակարգին, մենք պետք է միասնական լինենք՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ եւ եվրոպացի գործընկերներ: Խնդիրները պետք է լուծվեն քննարկումների, ոչ թե լարվածության սրման միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ