News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն եւ մենահամերգով հանդես կգան աշխարհահռչակ աստղեր։ Հունիսի 25-ին Երեւանում համերգ կտա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Զազը, հուլիսի 1-ին նախատեսված է ռեպեր 50Cent-ի համերգը։ «Հայա» փառատոնի, ինչպես նաեւ «Երեւանյան հեռանկարներ» նախագծի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա դեռ ամենը չէ, այժմ բանակցում են այլ համաշխարհային աստղերի հետ եւս, որ նրանց էլ «բերեն» Հայաստան։ Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի, ապագայում՝ նաեւ Շակիրայի հետ։ Այս պահին բանակցում են Լոպեսի եւ Իգլեսիասի հետ, աշնանը նրանց եւս կհյուրընկալեն Երեւանում։

«Բայց հիմա մտածում եմ, որ ավելի լավ է՝ իրենցից մեկը հիմա գա, մյուսը մնա եկող տարի։ Լոպեսի մասով բանակցում ենք հոկտեմբերի առաջին շաբաթվա համար»,- ասաց նա՝ նշելով, որ երկուսի հետ էլ արդեն պայմանագրային փուլի են հասել եւ ամեն օր սպասում են դրական պատասխանի։ Սոնա Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ այս աստղերը մեր տարածաշրջան առաջին անգամ են այցելելու, հարեւան երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, նրանք չեն գնացել եւ այս պահին դեռ նախատեսած այց չունեն, ինչը շարժել է հատկապես ադրբեջանցիների նախանձը։ Նկատենք նաեւ, որ նշված աստղերը մոտ են իրենց կարիերայի ավարտին, եւ նրանց ռեյտինգը միջազգային շոուբիզնեսում շատ բարձր չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ