News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անասնաբույժները կոչ են անում կենդանասերներին չգնել անգլիական բուլդոգներ, քանի որ «լուրջ» մտավախություն ունեն նրանց առողջության հետ կապված, տեղեկացրել է CNN-ը։

Մեծ Բրիտանիայի Թագավորական անասնաբուժական քոլեջի (RVC) տվյալներով՝ ցեղատեսակը, որը հայտնի է նաեւ որպես բրիտանական բուլդոգ, «վարկաբեկվել» է «առողջական խնդիրների բարձր մակարդակի պատճառով՝ կապված մարմնի էքստրեմալ ձեւի հետ»։

Նոր հետազոտությունը կոչ է անում դիմել «շտապ գործողությունների»՝ նրանց առողջական խնդիրները նվազեցնելու նպատակով։

Անասնաբույժները հույս ունեն, որ հետազոտությունը, որը ցույց է տվել, որ անգլիական բուլդոգներն ավելի քան երկու անգամ ավելի հաճախ կարող են մի շարք հիվանդություններ ունենալ, մարդկանց հորդորում է չպահել եւ չգնել այդ շներին։

«Ցավոք, շնատեսակի շատ տափակ մռութը, մաշկի խոր ծալքերը եւ աղմկոտ շնչառությունը շատ մարդիկ հաճախ ընդունում են որպես «նորմալ» երեւույթ կամ անգամ «ցանկալի», բայց դրանք առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են»։

Քոլեջի VetCompass ծրագիրը պատահական ընտրված 2 662 անգլիական բուլդոգների առողջությունը համեմատել է այլ ցեղատեսակների 22 039 շների հետ։ Հայտնաբերվել է, որ բուլդոգների մոտ երկու անգամ մեծ է եղել մեկ տարվա ընթացքում մեկ կամ մի քանի հիվանդություններ ստանալու հավանականությունը, քան այլ շների։

Այդ հիվանդություններից են մաշկի ծալքերի դերմատիտը, «արտաքին աչքը» (կոպերի իջեցում), ստորին ծնոտի կախվելը եւ շնչուղիների բրախիցեֆալ օբստրուկտիվ ախտանշանը (շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ՝ շան տափակ մռութով պայմանավորված), որոնք հանդիպել են 19 անգամ ավելի հաճախ, քան այլ շնատեսակների մոտ։

Բուլդոգը սերվել է մի քանի դար առաջ Անգլիայում՝ ցլերի հետ կռվելու համար։ Ցեղատեսակը գրեթե անհետացել է, երբ շնամարտերը օրենքից դուրս են հայտարարվել 1835թ.։ Բայց շնով խանդավառ մարդիկ փրկել են նրան։

Անասնաբույժները հավաստիացնում են, որ հասարակությունը պետք է ընդունի ցեղատեսակի ավելի բնական ձեւը։ «Ապագայում անգլիական բուլդոգը պետք է դառնա ճանաչելի եւ սիրելի ավելի ձիգ մռութի, փոքր գլխի եւ ոչ կնճռոտ մաշկի համար, այն մարմնի ավելի չափավոր եւ առողջ կառուցվածք պետք է ունենա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ