News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այս ամիսների ընթացքում «Դիմադրության» շարժումը լուրջ ձեռքբերումներ է ունեցել. Այս շարժումը ցույց տվեց, որ իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը:

«Մենք մեր առջեւ խնդիր ունենք՝ օր առաջ հասնել իշխանափոխության, այդ ուղղությամբ բոլոր քայլերն արել ենք, բայց գլխավոր խնդիրը դեռ չի լուծվել: Դրա համար պետք է շարժման կառուցվածքի փոփոխություններ եւ մարտավարության նոր մոտեցումներ: Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, լինի ճյուղավորված, ունենանք մարզային կառույցներ, իր օջախները  ձեւավորի Արցախում եւ Սփյուռքում, որի բոլոր նախադրյալները կան: Պայքարը նույն թափով, ավելի ընդլայնելով պետք է շարունակենք, մինչեւ հասնենք հաղթանակի: Մենք երկու օր առաջ ներկայացրել ենք ոչ թե դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու ծրագիր եւ այդ աշխատանքները մեկնարկել են»,-ասաց նա:

Անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուն, Սաղաթելյանն ասաց. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Մենք որոշում կայացրեցինք, որ  հրապարակում ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, դրա համար պետք էր ունենալ վրնային ավանը, որը ստեղծեցինք: Հսկայական արդյունք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով եւ պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակը եւ վրանների արդյունավետության հարցը; Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը: Մեր խնդիրը այս պայքարը արյունավետ կազմակերպելն է եւ վերջնական արդյունքին հասցնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: Մենք կարող էինք մեր մի քանի հարյուր քաղաքացիների հետ պահել հրապարակը՝ 30-40 աստիճան արեւի տակ վատնել մեր ռեսուրսը»,-ասաց նա:

Սաղաթելյանը նաեւ հավելեց, որ իրենք որոշում ընդունելիս մտածել են ոչ թե իրենց վարկանիշի մասին, այլ արդյունքների. «Մենք գիտեինք՝ ինչ է սպասվում: բայց ես վստահեցնում եմ, որ 1-2 օր հետո այն քաղաքացիները, որոնք անկեղծորեն մտահոգված էին, որ վրանները հանելուց հետո պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակում: Պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով»,-ընդգցեծ ԱԺ փոխխոսնակը:

Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում հասնել իշխանափոխության, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Այն, ինչն արել ենք այս ժամանակաընթացքում, սր հիման վրա պետք է կառուցենք պայքարի հաջորդ փուլը: Մենք ունեինք հանրահավաքների օրերին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, բայց չկարողացանք հասնել կազմակերպվածության այն բարձր մակարդակին, որ մեր հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներից ձեւավորենք կազմակերպված, կանոնավոր քաղաքացիական բանակ, որ կարող էր անհնազանդության ակցիաները հասնել այն ծավալին, որ իշխանությունը չդիմանար: Մենք պետք է ձգտենք հասնել դրան, որ ոստիկանական ուժերը չկարողանան դիմադրել հանրությանը եւ զեկուցեն, որ իրավիճակն այլեւս անկառավարելի է: Դրա բոլոր հիմքերը կան: Պետք է գնանք այդ ճանապարհով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ