News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շքեղ սպորտային մեքենաներ արտադրող Ferrari-ն, ինքնատիպությունը պահպանելու համար, միշտ մի մեքենա պակաս կարտադրի, քան ցանկանում են հարուստ հաճախորդները, քանի որ անցնում է էլեկտրական մոդելների։ Այս մասին հայտարարել է գլխավոր տնօրեն Բենեդետո Վինյան՝ ներկայացնելով ընկերության նոր բիզնես-պլանը, տեղեկացրել է Reuters-ը։

Նա հաստատել է, որ ավտոարտադրողը 2025թ.  թողարկելու է առաջին էլեկտրական մոդելը։

Ferrari-ն ակնկալում է, որ 2025թ. էլեկտրամեքենաները կկազմեն վաճառքի 5 տոկոսը եւ 40 տոկոսը՝ 2030թ., ասել է Վինյան։ Ընկերությունը կարտադրի սեփական էլեկտրաշարժիչներ, ինվերտորներ եւ կուտակչային մոդուլներ իր էլեկտրամեքենաների համար։

Եվրոպայում եւ Չինաստանում խոշոր ավտոարտադրողները, վառելիքի սահմանափակման հետ կապված, պարտավորվել են մինչեւ 2025թ. ավելի քան 250 մլրդ դոլար ծախսել էլեկտրիֆիկացման անցնելու համար։

Ferrari-ին փորձելու է ստեղծել այնպիսի մեքենաներ, որոնք բարձր արտադրողականությամբ կարող են համեմատվել վառելիքով աշխատող նախորդ մեքենաների հետ։

Իտալական հայտնի ավտոարտադրողը ունեւոր գնորդներին առաջարկելու է հուզական տպավորություններ՝ կապված հզոր շարժչի խռպոտ մռնչոցի հետ։

Հաճախորդներին եւ ներդրողներին դուր է գալիս այն, ինչ այսօր անում է Ferrari-ն. ավտոմեքենայի, որի արժեքն սկսվում է 210 000 եվրոյից, պատվերները շատ-շատ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
AvtoVAZ-ը սկսել է Lada-ի հավաքումն Ադրբեջանում
Ինչպես պարզաբանել են ավտոարտադրողի մամուլի ծառայությունից, սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է...
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Ամենաշատ