News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում որոշեց լուծարել «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2001 թվականին Արարատի մարզպետի որոշմամբ: Ըստ կանոնադրության Ընկերությունը ներկայացնում է Արարատի մարզի շահերը, նպաստում նրա առջև ծառացած սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների լուծմանը, լուսաբանում մարզի առկա բարոյահոգեբանական, սոցիալական և քաղաքական իրավիճակը:

Ըստ Արարատի մարզպետարանի ներկայացրած տեղեկատվության՝ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն զբաղվում էր «Արարատ» մարզային թերթի տպագրությամբ։

Համայնքների խոշորացումից հետո՝ Ընկերությունն այլևս չի կարողանում շարունակել իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով։

«Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն ունի շուրջ 1384,6 հազ. դրամ կրեդիտորական պարտք, որից՝ «Սամարկ» ՍՊԸ՝ 252.0 հազ. դրամ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ՝ 29,8 հազ. դրամ, աշխատավարձ՝ 1102,8 հազ. դրամ: Գույքն իրենից ներկայացնում է մի քանի անվանում գրասենյակային գույք։

Աշխատողների թվաքանակը կազմում է 5 մարդ։

Հաշվի առնելով, որ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պետական սեփականություն է՝ Ընկերության լուծարումից հետո մնացած գույքը պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետությանը։ Ելնելով այն հանգամանքից, որ Ընկերության գույքն իրենից ներկայացնում է մի քանի անվանում գրասենյակային գույք՝ սույն նախագծով նախատեսվում է գույքը հանձնել Արարատի մարզպետարանի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Ամենաշատ