News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտողները Գրենլանդիայում սպիտակ արջերի թաքնված պոպուլյացիա են հայտնաբերել, որտեղ նրանք չպետք է ապրեն, գրում է Science-ը:

Հետազոտողների խոսքով՝ նոր հարավարեւելյան պոպուլյացիան մոտ 300 առանձնյակ ունի, թեեւ ճշգրիտ թիվը դժվար է որոշել: Այդ նպատակով նրանք վերլուծել են արջերի GPS օձիքի 36 տարվա տվյալները եւ պարզել են, որ արջերը հարավ-արեւելյան Գրենլանդիայիցհյուսիսային լայնության 64 աստիճանից հյուսիս չեն գաղթել, իսկ հյուսիս-արեւելքից արջերը չեն անցել նույն գիծը հակառակ ուղղությամբ, ինչը նշանակում է, որ այդ երկու խմբերը մեկուսացած են:

Հետազոտողները հայտարարել են, որ նոր հայտնաբերված խումբը գենետիկորեն ամենատարբերն է Արկտիկայի բոլոր 20 պոպուլյացիաներից, եւ գենետիկ համեմատությունները վկայում են այն մասին, որ նրանք մոտ 200 տարի մեկուսացված են եղել հյուսիսարեւելյան Գրենլանդիայի արջերից: Բեւեռային արջերը խոցելի տեսակ են համարվում, եւ վայրի բնության մեջ մնացել է 36000 այդպիսի առանձնյակ:

Ֆյորդները, որտեղ բնակվում են հարավարեւելյան բեւեռային արջերը, գտնվում են Բեւեռային շրջանի հարավային եզրին եւ ուստի տարին ավելի քան 250 օր ազատ են ծովի սառույցից: Հետազոտողների խոսքով՝ այդպիսի սառցե պայմանները համապատասխանում են այն պայմաններին, որոնք կանխատեսվել էին 21-րդ դարի վերջին Արկտիկայի մնացած մասի համար, ինչը պետք է ֆյորդներն անհարմար դարձներ բեւեռային արջերի համար: Սառույցը, այդ թվում, կարեւոր է արջերի որսի համար։

Հետազոտողները կարծում են, որ արջերն օգտագործում են սառույցի փոքր կտորները, որոնք պոկվում են ֆյորդների սառցադաշտերից եւ ընկնում են ծովը։ Արջերը, հավանաբար, այդ կտորներն օգտագործում են քաղցրահամ ջրի սառույցի այնպես, ինչպես օգտագործում են ծովի սառույցը որսի համար, ինչը թույլ է տալիս նրանց կերակրել իրենց երկար ժամանակ, երբ ծովի սառույց տարածաշրջանում չկա: Բացի այդ, գենետիկական վերլուծության արդյունքում արջերի մեջ հյուսիսարեւելյան տարածաշրջանից եկած երկու առանձնյակ է հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ բեւեռային արջերը, ամենայն հավանականությամբ, կկարողանան հարմարվել փոփոխվող կլիմայական պայմաններին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ