News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական նախաձեռնությունների եւ զարգացման համատեղ կենտրոն են ստեղծում։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան՝ նշելով, որ  Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համապատասխան համաձայնագիր ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Կայքի հետ զրույցում Վանան Քերոբյանն ասել է, որ կենտրոնը թույլ կտա լավագույն մեթոդաբանությունները ներդնել ՀՀ տնտեսության տարբեր բնագավառներում եւ ինքնատիպ լրացուցիչ ինստիտուտ կդառնա էկոնոմիկայի նախարարության համար։

ՌԴ մասնագետներն իրենց փորձն են կփոխանցել տարբեր ուղղություններով` սակագնային կարգավորում, ոլորտների ռազմավարական զարգացում, թվային, վերլուծական տվյալները հաշվի առնելով` խնդիրների համատեղ ընկալում։

«Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել Մաքսիմ Գենադեւիչին, քանի որ նա ամեն բան արեց, որ կենտրոնը սկսի գործել եւ մենք ռուսական փորձն ընդօրինակելու հնարավորություն ունենանք... Մենք արդեն գիտենք` ինչից ենք սկսելու, եւ կարծում եմ` մեզ համար սա շատ արժեքավոր փաստաթուղթ է, որը մոտ ապագայում լավ արդյունք կապահովի Հայաստանին», – ասել է նախարարը։

Կենտրոնը կստեղծվի երկու ամսում, կսկսի գործել 2023 թվականին։

Համաժողովի շրջանակում Քերոբյանը առեւտրատնտեսական եւ զբոսաշրջային ոլորտներին ուղղված համագործակցության հուշագիր ստորագրեց Տյումենի մարզի հետ, ինչպես նաեւ պայմանագիր` մետրոյի կայարանի շինարարության վերաբերյալ (30-40 մլն դոլար արժողությամբ նախագիծ)։ Խոսքը Հրազդան գետի աջ ափին գտնվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի մասին է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ