News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հուլիսի 1-ից կհանի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները։ Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է Ղրղզստանի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Դանիյար Ամանգելդիեւը՝ ամփոփելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման արդյունքները։

«Մեզ տեղեկացրել են, որ սահմանափակումները կչեղարկվեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլեւ ընդհանուր առմամբ բոլորի համար»,–նշել է նա:

Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե սահմանափակումները երկարաձգվեն, ԵԱՏՄ երկրների հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա։

«Պայմանավորվել ենք, որ այդ դեպքում մենք համատեղ կորոշենք քվոտաները եւ հացահատիկի մատակարարումը կիրականացվի առանց մաքսերի»,–ասել է Ամանգելդիեւը:

Այս տարի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը սահմանափակել է սննդամթերքի որոշ տեսակների, այդ թվում ՝ հացահատիկի եւ շաքարի արտահանումը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում Ռուսաստանը պնդել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամները պետք է քվոտաներ եւ մաքսատուրքեր մտցնեն երրորդ երկրներ հացահատիկ արտահանման համար:

Այսօր ցորենի արտահանման ամբողջական արգելք դեռ միայն Բելառուսն է սահմանել։ Հայաստանն ու Ղրղզստանը մաքսատուրքերի եւ քվոտաների մասին որոշումներ են պատրաստում։ Ղազախստանը դեմ է մաքսատուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել տեղի գյուղարտադրողներին, որպեսզի միջազգային պարտավորությունները կատարեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Եվրասիական զարգացման բանկի վերահսկիչ փաթեթից․ Bloomberg
Աղբյուրների համաձայն՝ այժմ Ռուսաստանին է պատկանում վարկային կազմակերպության բաժնետոմսերի 65,97 տոկոսը․․․
Ինձ հետաքրքիր է ոչ թե Հայաստան ԱՄՆ ԿՀՎ ռեկավարի այցը եւ քննարկվելիք թեման, այլ նրա երթուղին․ Իսկանդարյան
Ինձ հետաքրքիր է ոչ թե Հայաստան ԱՄՆ ԿՀՎ ռեկավարի այցը եւ քննարկվելիք թեման, այլ նրա երթուղին․․․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ երկու աշխատակիցների գործուղել է Մոսկվա՝ ԵԱՏՄ երկրների փորձագետների նիստին մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Քիշնեւը կարող է զենք ապահովել Ուկրաինային իր տարածքով
«Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ Մոլդովայով գնում են դեպի Ուկրաինա․․․
ԵԱՏՄ-ն 2023թ. պանրի եւ ալկոհոլային թրմերի անմաքս ներկրման քվոտաներ կտրամադրի Սերբիային
Սերբիային քվոտաների տրամադրումը նախատեսված է ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրով...
ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ. Նիկոլ Փաշինյան
Ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի...
Ֆոտոռեպորտաժներ