News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս տարի Հայաստանում պտուղբանջարեղեն եւ խաղող վերամշակող ընկերությունների կողմից  կմթերվի շուրջ 68700 տոննա բանջարեղեն, որից` 57700 տոննա լոլիկ, 21200 տոննա պտուղ, որից` 4400 տոննա խնձոր, 4100 տոննա դեղձ եւ 144000-155000 տոննա խաղող: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Մթերման կանխատեսվող ծավալներն ու  գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերի ընթացքի վերաբերյալ նախարարությունում առկա տեղեկատվությունն արդեն տրամադրվել է մարզպետարաններին` գյուղացիական տնտեսությունների հետ հումքի գնման պայմանագրերի կնքման գործընթացը ակտիվացնելու եւ մթերման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար: 

Օգոստոսի 5-ի դրությամբ  պտուղբանջարեղեն եւ խաղող վերամշակող 19 ընկերություններ գյուղացիական տնտեսությունների հետ արդեն կնքել են մթերման 7521 պայմանագիր, որից 6586-ը խաղողի (42376 տոննա) եւ 935-ը բանջարեղենի (37200.7 տոննա, այդ թվում` 29397 տոննա լոլիկ) համար: Պայմանագիր կնքող տնտեսությունները որպես օժանդակություն վերամշակողներից ստացել են 336.12 մլն. դրամի կանխավճար, 291.5 տոննա պարարտանյութ, 40 տոննա սերմացու եւ 208.0 մլն. դրամի բուժանյութեր:

Պայմանագրերի կնքումը շարունակվում է: Առաջիկայում նման պայմանագրեր կկնքեն նաեւ «Արմենիա վայն գործարանը», «Հայասի գրուպը» եւ այլ ընկերություններ:

Մթերումների եւ գնումների պայմանագրերի օրինակելի ձեւերը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել եւ պտուղբանջարեղեն, խաղող եւ կաթ վերամշակող ընկերություններին է ներկայացվել այս տարվա գարնանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ