News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Թուրքիան համաշխարհային քաղաքականության մեջ փորձում է միջեւ լինել, նա օգտագործում է իր աշխարհաքաղաքական դիրքը՝ գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի միջեւ։ Նա ձեւավորում է, այսպես կոչված, ձգողականության կենտրոնի գաղափարախոսությունը, որով անցնում են Հյուսիս-Հարավ եւ Արեւմուտք-Արեւելք առեւտրային ուղիները։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը։

Երկու աթոռի քաղաքականություն

Փորձելով օգտվել իր աշխարհաքաղաքական դիրքից՝ Թուրքիան լրացնում է անհրաժեշտ քանակի ռեսուրսների պակասը՝ համաշխարհային տերություն լինելու համար, ինքն իրեն հռչակում է հենց այդպիսի երկիր՝ մարտահրավեր նետելով միջազգային հարաբերությունների ողջ համակարգին։

Էրդողանն ասում է, որ անհրաժեշտ է վերանայել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բովանդակությունը եւ այն դարձնել ռոտացիոն սկզբունքով։

Անկարան փորձում է օգտագործել այս իրավիճակը, որպեսզի բազմապատկի իր հնարավորությունները։ Եթե Ռուսաստանին Թուրքիան ասում է, որ ինքն ավելի անկախ խաղացող է դարձել, ապա Արեւմուտքին ասում է, որ ինքը խաթարում է Ռուսաստանի շահերը հետխորհրդային տարածքում։ Սա այդպիսի «երկակի աթոռ» է, իսկ Թուրքիային դա բավական լավ է հաջողվում։ 5-10 տարի հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով կայուն կլինի թուրքական կառավարությունը, կկարողանա՞ արդյոք հաղթահարել հանրապետության 100-ամյակի ընտրական ճգնաժամը, որը կլինի հաջորդ տարի։ Եթե դա հաջողվի, ապա Թուրքիան կավելացնի իր ազդեցությունը։ Միայն այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան միջեւ է, նա կկարողանա օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը։ Հենց Թուրքիան մեկի կողմն անցնի, կկորցնի մյուսին, ինչը չի բխում նրա շահերից։

Աշխարհակարգի ապագայի բանալիներն այսօր գտնվում են Մոսկվայում, Նյու Դելիում, Պեկինում, եւ Թուրքիան քաջ գիտակցում է, որ անհրաժեշտ է վերակողմնորոշվել ոչ դեպի Արեւմուտք: Թե որքանով է դա ստացվում, այլ հարց է:

Թուրքիայում աճում է բացասական վերաբերմունքն Արեւմուտքի նկատմամբ

Թուրքիան վաղուց է փորձում անդամակցել Եվրամիությանը, բայց ամեն անգամ նրան նոր պահանջներ են ներկայացնում, եւ նա հոգնել է եվրոպական ուղուց։

Թուրքիայի ներսում աճում է բացասական վերաբերմունքն Արեւմուտքի նկատմամբ, դժգոհությունը ՆԱՏՕ-ի քաղաքականության նկատմամբ, որը, ըստ թուրքերի, միայն օգտագործում է Անկարային՝ փոխարենը ոչինչ չտալով։

Թուրքիան սխալ է համարում ՆԱՏՕ-ին այլ երկրների արագ եւ Դաշինքի անդամներից կողմից առանց պահանջների անդամագրվելը, մասնավորապես՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան, որոնք միշտ էլ այնքան էլ բարեկամական չեն եղել Թուրքիայի եվրոպական ուղու նկատմամբ։ Հիմա, երբ Անկարան մեկ պահանջ է դնում, եւ դրան սկսում են արձագանքել, ն նոր պահանջների մի ամբողջ շարք է առաջ է քաշում։

Ավելին, Թուրքիան մարտահրավեր է նետում Ֆրանսիային եւ Գերմանիային՝ նրանց մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։

Ինչ վերաբերում է Թուրքիային եւ Հունաստանին, ապա նրանք ամեն տարի բախվում են, ուստի այս հարցում նոր բան չկա։ Այլ հարց է, թե որքան հեռու կարող է գնալ այս ամենը՝ եւ՛ թուրքական, եւ՛ հունական կողմերն ընդգծում են իրենց վճռականությունը։

ԱՄՆ-ը մեծ զարմանքով է նայում այս նոր աշխարհին։

Ներքին գործոն

Էրդողանի համար կարեւոր է, որ Թուրքիայի բնակչությունը զգա, որ Թուրքիան մեծ է, եւ այդ ժամանակ նա ձայներ կհավաքի ընտրություններում, քանի որ հասկանում է լուրջ մրցակիցների առկայությունը՝ ի դեմս ընդդիմադիր կուսակցությունների՝ Ժողովրդահանրապետական կուսակցության, նախկին վարչապետ Դավութօղլուի գլխավորած կուսակցության, Բաբաջանի (նրա հետ է կապված 2000-ականների Թուրքիայի տնտեսական հրաշքը) գլխավորած կուսակցության եւ մյուսների դաշինքի։ Այս բոլոր կուսակցությունները մարտահրավեր են նետում իշխող ուժին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ