News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայազգի աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down հանրահայտ խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն արդեն Երեւանում է: Երեկ` օգոստոսի 11-ին նա այցելել է «Թումո» նորաստեղծ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց կենտրոնի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը, Թանկյանը հանդիպել է «Թումո» կենտրոնի գաղափարի հեղինակի` «Սիմոնյան հիմնադրամի» հիմնադիր Սեմ Սիմոնյանի հետ, պտտվել շենքում, ծանոթացել կենտրոնի կրթական ծրագրերին, որոնց մեկնարկը տրվելու է այս տարվա սեպտեմբերին: Հռչակավոր երգիչն առանձնահատուկ հիացմունքով ընդգծել է կենտրոնի դիզայնը:

Նշենք, որ «Թումո» կենտրոնի պաշտոնական բացումը կկայանա օգոստոսի 14-ին` Դորիանս խմբի եւ Սերժ Թանգյանի հետ միասին:

Երիտասարդական մեծ միջոցառումներ են նախատեսված նաեւ օգոստոսի 12-ին եւ 13-ին, երբ Թումոն կհյուրընկալի Ռեինկարնացիա ռեգի խմբին ու DJ BaxStar-ին ԱՄՆ-ից, ինչպես նաեւ հատուկ 3D պոյեկցիա շենքի վրա աշխարհահռչակ NuFormer-ի կողմից եւ բացառիկ խաղ հատուկ երիտասարդների համար, որը նույնպես կարտապատկերվի Թումոյի պատին:

Միջոցառումների մուտքն ազատ է լինելու: 

Լուսանկարը` Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ