News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը Միացյալ Նահանգների քաղաքականության պատճառով կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին նա ասել է Նեշվիլ քաղաքում (Թենեսի նահանգ) իր համախոհների առջեւ ելույթի ժամանակ, որը հեռարձակել է The Hill-ը։

«Հնարավոր է՝ դա հանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի այն պատճառով, ինչ մենք անում ենք: Մենք ընդամենը 40 միլիարդ դոլար ենք տվել ի լրումն եւս 16 միլիարդ դոլարի, ընդհանուր՝ 56 միլիարդ դոլար»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախկին նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների դաշնակիցներն աջակցում են Ուկրաինային, սակայն «նրանք տվել են միայն չնչին մասը այն ամենի, ինչ իրենց տվել են»։

«Եթե ես լինեի նախագահ, դա երբեք չէր պատահի»,- հավելել է նա:

Նրա կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտել գործարքով, իսկ ԱՄՆ-ի կողմից Կիեւին փոխանցված միլիոնները «չեն ուղղվում նրան, ինչին պետք է»։

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության, ընդհանուր առմամբ, նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման պահից նրա վարչակազմը Կիեւին հատկացրել է 6,3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, իսկ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո՝ 5,6 միլիարդ դոլարի։

Նշված աջակցությունը ներառում է ավելի քան 1400 Stinger համակարգ, ավելի քան 6500 Javelin համակարգ եւ 20 000 այլ տեսակի հակատանկային համակարգ, ինչպես նաեւ ավելի քան 700 Switchblade անօդաչու թռչող սարք, 126 155 մմ տրամաչափի հաուբից եւ դրա 260 000 արկ, 20 «Մի 17» ուղղաթիռ, 200 «M113» զրահափոխադրիչ եւ գերատեսչության կողմից թվարկված այլ զինատեսակներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Ամենաշատ