News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի (TPNW) մասնակից պետությունների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Վիեննայում,Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին ասել է, որ աշխարհի պետություները մինչեւ 2045 թվականը միջուկային զենքի ամբողջական վերացմանը նպաստող փուլային ծրագիր պետք է մշակեն, հայտնում է Interfax-ը:

«Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին, ներառյալ միջուկային տերություններին, մշակել փուլային ծրագիր մինչեւ 2045 թվականին կայանալիք ՄԱԿ-ի հարյուրամյակը միջուկային զենքի ամբողջական վերացման վերաբերյալ», - գրել է Թլեուբերդին՝ ղազախական եւ արտասահմանյան լրատվամիջոցների համար նախատեսված հեղինակային հոդվածում:

Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, միջուկային զինաթափման գործում Ղազախստանի գործնական ներդրումը բարոյական իրավունք է տալիս, շարունակելու կոչ անել ժողովուրդներին եւ կառավարություններին՝ կրկնապատկել իրենց ջանքերը, փոխադարձ վստահության ամրապնդման հիման վրա՝ մեր մոլորակը միջուկային ինքնաոչնչացման սպառնալիքից ազատելու համար:

«Այս նպատակով Ղազախստանն առաջադրել է իր թեկնածությունը 2022 թվականին Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի առաջին ժողովի փոխնախագահի եւ 2024-2026 թվականներին կայանալիք երրորդ հանդիպման ընթացքում նախագահի պաշտոնի համար»,- ասել է Թլեուբերդին։

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարին։ Մինչ օրս փաստաթուղթը ստորագրել է 86 պետություն, իսկ շուրջ 60-ը վավերացրել են այն։

Միջուկային տերությունները՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, մերժել են պայմանագիրը, որը, նրանց կարծիքով, հակասում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ կարող է հետագայում խոչընդոտել զինաթափման հետագա առաջընթացին: Ղազախստանը միակ պետությունն է ԱՊՀ-ում, որը միացել է վերոնշյալ պայմանագրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ